Ներքին կանոնակարգ

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. ԸՆԿԵՐՈՒՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿԸ
  3. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
  4. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ
  5. ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐ
  6. ՀԻՄՆԱԴՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  7. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
  8. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
  9. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ
  10. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  11. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1 Շիրակի մարզի Գյումրու Ծննդատուն Շիրակի մարզի Գյումրու Ծննդատուն փակ բաժնետիրական ընկերությունը /հետագայում ընկերություն/ առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ է, որի կանոնադրական կապիտալը բաժանված է ընկերության նկատմամբ բաժնետերերի պարտավորական իրավունքը հավաստիացնող որոշակի թվով բաժնետոմսերի։

Ընկերությունը անվանափոխվել և հիմնադիր փաստաթխթերը համապատասխանացվել են ՀՀ Քաղ. օրենսրքին՝ ՀՀ Շիրակի մարզպետի 06.11. 2000թ. թիվ 118 որոշման և ՀՀ քաղ. օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին ՀՀ օրենքի 6 հոդվածի համաձայն։ Ընկերությունը հանդիսանում է ՀՀ Շիրակիմարզի Գյումրու Ծննդատուն Պետական փակ բաժնետիրական ընկերության /գրանցման թիվ 2014000651 վկայական թիվ 021815/ իրավահաջորդր։

1.2 Ընկերությունը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքով / այսուհետև օրենք /, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով ՀՀ այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ։

1.3 Ընկերությունը ենթակա է վերագրանցման միայն օրենքով սահմանված դեպքում։

1.4 Հիմնադրի և ընկերության միջև հարաբերությունները կարգավորմում են ՀՀ օրենքներով և սույն կանոնադրությամբ։

1.5 Ընկերության ֆիրմային անվանումն է՝ Գյումրու Ծննդատուն փակ բաժնետիրական ընկերություն։

1.6 Գտնվելու վայրը և իրավաբանական /փոստային / հասցեն ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Կոշտոյան 3

2.Հ ԸՆԿԵՐՈՒՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿԸ

2.1 Ընկերության ստեղծման նպատակը տնտեսական գործունեություն /այդ թվում տնտեսավարություն/ իրականացնելու ճանապարհով շահույթի ստացումն է։

2.2 Իր առջև դրված նպատակները իրականացնելու համար ընկերությունը զբաղվում է տնտեսական գործունեության հետևյալ հիմնական տեսակներով.

  1. հիվանդանոցային բժշկական օգնություն
  2. բժշկական և ոչ բժշկական վճարովի ծառայությունների տրամադրում

2.3 Ընկերությունը կարող է իրականացնել օրենքով և այլ իրավական ակտերով չարգելված տնտեսական գործունեություն։ Օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված գործունեության առանձին տեսակներով Ընկերությունը կարող է զբաղվել միայն լիցենզիայի /հատուկ թույլտվություն/առկայության դեպքում։

3. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

3.1 Ընկերությունը համարվում է ստեղծված և կարող է գործել որպես իրավաբանական անձ Ընկերության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով պետական գրանցման պահից։

3.2 Ընկերությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բանկային հաշիվներ բացել ՀՀ և օտարերկրյա պետությունների բանկերում, ինչպես ՀՀ արժույթով, այնպես էլ արտարժույթով։

3.3 Ընկերությունն ունի իր ֆիրմային անվամբ հայերեն գրառումներով, ՀՀ զինանշանի պատկերով կլոր կնիք, դրոշմներ և բլանկներ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գրանցված խորհրդանիշ, ապրանքային, առևտրային և այլ նշաններ։

3.4 Ընկերությանն իր պարտaվորություններով պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով։

Ընկերությունը պատասխանատու չէ հիմնադրի պարտավորությունների համար։

3.5 Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պատասխանատվություն չեն կրում Ընկերության պարտավորությունների համար։

3.6 Ընկերությունն իրավունք ունի.

  • ՀՀ օրենսդրությամբ չարգելված բոլոր ձևերով ձեռք բերել գույք, այդ թվում արժեթղթեր, տիրապետել, օգտագործել ու տնօրինել դրանք և դրանցից ստացված եկամուտը,
  • ինքնուրույն կազմավորել իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում փոխառու միջոցների ներգրավմամբ, ՀՀ և այլ պետություններում ստանալ բանկային և առևտրային վարկեր, այդ թվում արտարժույթով,
  • Օրենսդրությամբ սահմանված կարգով, իր անունից թողարկել և տարածել արժեթղթեր
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել պայմանագրեր և կրել պարտավորություններ
  • ինքնուրույն ընտրել իր արտաքին տնտեսական գործունեության վարման կարգը, այն իրականացնել անմիջականորեն, առանց միջնորդի կամ այլ կազմակերպության միջոցով՝նրա հետ մտնելով պայմանագրային հարաբերությունների մեջ,
  • ունենալ միջոցներ արտարժույթով, դրանք ստանալ որպես արտաքին տնտեսական գործունեության արդյունք և ՀՀ օրենսդրությամբ չարգելված բոլոր մի ջոցներով ձեռք բերել և ինքնուրույն տնօրինել, այդ թվում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վաճառել պետությանը, ձեռնարկություններին, կազմակերպություններին կամ քաղաքացիներին,
  • ինքնուրույն պլանավորել իր գործունեությունը, որոշել թողարկվող արատդրանքի, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ծավալը, գները, իրենց մատակարարներին և արտադրանքը սպառողներին, ունենալ մասնաճյուղեր և բացել ներկայացուցչություններ Օրենքի և այլ իրավական ակտերի դրույթներին համապատասխան։

3.7 Ընկերությունը պարտավոր է.

  • Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում և ներկայացնել վիճակագրական հաշվետվություն, ապահովել Ընկերության փաստաթղթերի / Ընկերության կանոնադրությունը, գույքի նկատմամբ գույքային իրավունքները հաստատող փաստաթղթերը, Ընկերության ներքին փաստաթղթերը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնակարգերը, տարեկան հաշվետվությունները, բաժնետոմսերի թողարկման ազդագրերը, հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, կառավարման մարմինների նիստերի արձանագրությունները, օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթերի/ պահպանումը։

3.8 Ընկերությունն իրավունք չունի իր կողմից թողարկվող բաժնետոմսերը տեղաբաշխել ազատ բաժանորդագրության միջոցով կամ այլ եղանակով ւսռաջարկել ձեռք բերել դրանք անսահմանափակ թվով անձանց։

4. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ

4.1 Ընկերության կանոնադրական հիմնադրամը կազմում է 109000000 դրամ, որը կազմում է սովորական անվանական բաժնետոմս /10 հատ/, 1 բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 10900000 դրամ։ Բոլոր 10 սովորական բաժնետոմսերը տեղաբաշխված են և պատկանում եմ հիմնադրամին:

4.2 Ընկերությունը կարոդ է կանոնադրական հիմնադրամի չափը փոխել բաժնետերերի ընդհանուր ժողովի ոոոշմամբ, որը ուժի մեջ է մտնում սույն կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելուց և ձեռնարկությունների պետական ռեգիստրում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով գրանցելու պահից։

4.2.1 Կանոնադրական հիմնադրամի չափի մեծացում

Ընկերությունը կարող է որոշում ընդունել լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման մասին միայն Ընկերության կանոնադրության մեջ հայտարարված բաժնետոմսերի քանակի սահմաններում և միայն նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերի լրիվ վճարված լինելու դեպքում։ Լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման մասին որոշմամբ պետք է սահմանվի`

  • լրացուցիչ տեղաբաշխվող սովորական բաժնետոմսերի քանակն այդ բաժնետոմսերի հայտարարված քանակի սահմաններում,
  • լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման ժամկետները և պայմանները, այդ թվում՝ Ընկերության բաժնետոմսերի ձեռք բերման նախապատվություն ունեցող բաժնետերերի և այլ արժեթղթերի միջև տեղաբաշխվող բաժնետոմսերի արժեքը,
  • եթե նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերի արժեքի գումարը լրիվ վճարված չէ, ապա Ընկերությունն իր կանոնադրական հիմնադրամը չի կարող մեծացնել ֆինանսական միջոցների ներգրավման հաշվին,
  • Ընկերությունն իր գործունեության ֆինանսական արդյունքները ամփոփելուց հետո կարող է շահույթի մի մասը ներդնել կանոնադրական հիմնադրամում տեղաբաշխելով նոր բաժնետոմսեր իրեն պատկանող կանոնադրական հիմնադրամում՝ հիմնադրամի չափից ավելի գույքը կամ դրա մասը փոխանցել կանոնադրական հիմնադրամ,
  • Ընկերությունը չի կարող բաժնետոմսեր թողարկել իր տնտեսական գործունեությամբ առաջացած պարտքերի մարման համար։

4.2.2 Կանոնադրական հիմնադրամի փոքրացումը

Ընկերության կանոնադրական հիմնադրամի չափ փոքրացումը կարող է կատարվել.

  • բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացմամբ,
  • բաժնետոմսերի ընդհանուր քանակի կրճատմամբ, այդ թվում օրենքով նախատեսված դեպքերում դրանց մի մասի ձեռք բերմամբ և մարմամբ.

Ընկերությունն իրավունք չունի փոքրացնել կանոնադրական հիմնադրամը, եթե դրա չափը կդառնա ավելի փոքր, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված Ընկերության նվազագույն կանոնադրական հիմնադրամից։ Կանոնադրական հիմնադրամի չափի փոքրացման հետևանքով մեկ տարուց ոչ պակաս ժամկետում ընկերության չվերադարձված բաժնետոմսերը կարող են համարվել անվավեր։ Դրանց փոխարեն Ընկերությունը կարող է թողարկել նոր բաժնետոմսեր

Ընկերության կանոնադրական հիմնադրամի փոքրացման և Ընկերության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու մասին որոշումն ընդունվում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կոդմից։ Ընկերության կանոնադրական հիմնադրամի փոքրացման պատճառով բաժնետերերի վճարումները կատարվում են Ընկերության կանոնադրության փոփոխությունների պետական գրանցումից հետո։

5. ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐ

5.1 Ընկերության բաժնետոմսերը տեղաբաշխվում են բաժնետերերի ռեեստրում բաժնետիրոջ անձնական հաշվում գրանցման տեսքով։

5.2 Ընկերության հիմնադրին Ընկերության պետական գրանցումն իրականացնելուց և բաժնետոմսերի արժեքը լրիվ վճարելուց հետո Ընկերության կողմից տրվում է բաժնետոմսերի հավաստագիր /սերտիֆիկատ/։

Բաժնետոմսերի հավաստագիրը /սերտիֆիկատը/ անվանական արժեթուղթ է, որը վկայում է նրա սեփականատիրոջ կողմից տվյալ Ընկերության որոշակի քա­նակի բաժնետոմսերի տնօրինման մասին։

Հավաստագիրը տրվում է լրիվ վճարված բաժնետոմսերի համար։ Հավաստագիրը պատրաստվում է տպագրական եղանակով և պետք է պարունակի օրենքով սահմանված ռեկվիզիտներ։

Հավաստագիրը պետք է համապատասխանի ՀՀ իրավական ակտերով սահմանված արժեթղթերի պաշտպանվածության պահանջներին։ Մեկ հավաստագրով ներկայացվում են մեկ տեսակի և ձևի բաժնետոմսեր։ Բաժնետոմսերի հավաստագրերը կարող են տրվել բաժնետոմսերի տիրոջ միայն բաժնետոմսերն Ընկերության ռեեստրի հանձնելու դեպքում։ Ընկերությունը պատասխանատվություն է կրում բաժնետոմսերի և դրանց փո­խարեն տրվող հավաստագրերի միաժամանակյա շրջանառության համար։

5.3 Ընկերությունն ունի պահուստային հիմնադրամ

Ընկերության շահույթից մասհանումների հաշվին ստեղծվում է պահուստային հիմնադրամ՝ կանոնադրական հիմնադրամի 15%-ի չափով։

Եթե պահուստային հիմնադրամը կազմում է Ընկերության կանոնադրությամբ սահմանվածից ավելի փոքր մեծություն, հատկացումներն այդ հիմնադրամին կատարվում են շահույթի 5%-ի չափով, ինչպես նաև Ընկերության նոր արժեթղթերի թողարկման արժեքի և դրանց անվանական արժեքի միջև եղած տարբերությունից ստացվող միջոցներից։

Պահուստային հիմնադրամն օգտագործվում է Ընկերության կորուստներն ծածկելու, ինչպես նաև Ընկերության պարտատոմսերը մարելու և Ընկերության բաժնետոմսերը հետ գնելու համար, եթե Ընկերության շահույթը այդ նպատակին չի բավարարում։

Պահուստային հիմնադրամը չի կարող օգտագործվել այլ նպատակների համար։

5.4 Բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ Ընկերությունը կարող է ստեղծել նաև շահաբաժինների վճարման, սպառման, կուտակման, սոցիալական զարգացման և այլ հիմնադրամներ։

5.5 Ընկերության զուտ ակտիվների արժեքը գնահատվում է հաշվապահական հաշվետվության տվյալներով՝ ՀՀ իրավական ակտերով սահմանված կարգով:

Եթե Ընկերության գոյության երկրորդ ֆինանսական տարվա ավարտից սկսած Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի հաստատմանը ներկայացված Ընկերության բաժնետերերի տարեկան Ընկերության կամ Ընկերության աուդիտորական ստուգման արդյունքներից պարզվի, որ Ընկերության զուտ ակտիվների արժեքն Ընկերության կանոնադրական հիմնադրամից փոքր է, ապա Ընկերությունը պարտավոր է հայտարարել իր կանոնադրական հիմնադրամի չափի փոքրացման մասին, պայմանով, որ կանոնադրական հիմնադրամի մեծությունը Ընկերության զուտ ակտիվների արժեքից ավելի չլինի։

Եթե Ընկերության գոյության երկրորդ ֆինանսական տարվա ավարտից սկսած Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի հաստատմանը ներկայացված Ընկերության տարեկան հաշվապահական հաշվեկշռից կամ Ընկերության աուդիտորական ստուգման արդյունքներից պարզվի, որ Ընկերության զուտ ակտիվների արժեքը օրենքով սահմանված Ընկերության կանոնադրական հիմնադրամի նվազագույն մեծությունից փոքր է, ապա Ընկերությունը պարտավոր է որոշում ընդունել իր լուծարման մասին։

Եթե սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում Ընկերության կանոնադրական հիմնադրամի չափի փոքրացման կամ Ընկերության լուծարման մասին որոշում չի ընդունվել, ապա Ընկերության բաժնետերերը, պարտատերերը, ինչպես նաև պետության կողմից լիազորված մարմիններն իրավունք ունեն պահանջել Ընկերության լուծարումը դատական կարգով։

6. ՀԻՄՆԱԴՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

6.1 Ընկերության յուրաքանչյուր սովորական բաժնետոմս տալիս Է իր սեփականատեր հանդիսացող բաժնետիրոջը միևնույն իրավունքներ։ Սովորական բաժնետոմս սեփականատեր հանդիսացող բաժնետերը՜ Հիմնադիրը իրավունք ունի՝

  • իրականացնել Ընկերության կառավարումը,
  • առաջնահերթ կարգով ձեռք բերել Ընկերության կողմից տեղաբաշխվող բաժնետոմսերը, եթե օրենքով և Ընկերության կանոնադրությամբ այլ բան չի նախատեսված,
  • ստանալ Ընկերության գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն այդ թվում՝ կանոնադրությամբ սահմանված կարգով ծանոթանալ հաշվապահական հաշվեկշռին, հաշվետվություններին, Ընկերության արտադրատնտեսական գործունեությանը,
  • Ընկերության հիմնադիր ժողովում իր իրավունքները ներկայացնելու համար լիազորել երրորդ անձի,
  • Ընկերության լուծարման դեպքում ստանալ Ընկերության գույքը,
  • Ընկերության միջոցների հաշվին Ընկերության կանոնադրական հիմնադրամի ավելացման դեպքում անվճար ստանալ սովորական բաժնետոմսեր, օգտվել օրենքով և Ընկերության կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներից

6.2 Հիմնադիրը /բաժնետերը/պարտավորվում է.

  • մասնակցել Ընկերության ընդհանուր ժողովի՝ վերջինիս իրավասությանը պատկանող բոլոր հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով,
  • կանոնադրությամբ սահմանված կարգով կատարել դրամական և գույքային ներդրումներ,
  • չհրապարակել Ընկերության գործունեության վերաբերյալ գաղտնիք ներկայացնող տեղեկություններ։

6.3 Կանոնակարգով սահմանված է ՀՀ Շիրակի մարզպետի /հիմնադրի/ կողմից նշանակված լիազոր ներկայւսցուցչի /այսուհետ լիազոր նեկւսյացուցիչ/ լիազորությունները, դրանց իրականացման կարգը և լիազոր ներկայացուցչի իրավունքները և պարտավորությունները։

7. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

7.1 Ընկերությունն իրավունք ունի հայտարարել / որոշում ընդունել/ տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց եռամսյակին, կիսամյակին կամ տարեկան շահաբաժինների վճարման համար։

Շահաբաժինները վճարում են Ընկերության տվյալ տարվա ընթացիկ զուտ շահույթից։

Որոշակի ձևի արտոնյալ բաժնետոմսերի դիմաց շահաբաժինները կարող են վճսրել այդ նպատակի համար հատուկ ստեղծված Ընկերության հիմնադրամի միջոցներից։

Ըստ բաժնետոմսերի տեսակների և ձևերի միջանկյալ /եռամսյակային, կիսամյակային /շահաբաժինների վճարման, շահաբաժնի չափի և վճարման, ձևերի մասին որոշումն ընդունվում Է Ընկերության խորհրդի կողմից։ Ըստ բաժնետոմսերի տեսակների և ձևերի մասին որոշումն ընդունվում Է Ընկերության խորհրդի կողմից։ Ըստ բաժնետոմսերի տեսակների և ձևերի տարեկան շահաբաժինների չափի և դրա վճարման ձևերի մասին որոշումն ընդունվում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից՝ խորհրդի առաջարկությամբ։ Տարեկան շահաբաժինների չափը չի կարող արդեն վճարված միջանկյալ շահաբաժինների չափից պակաս լինել։

Եթե ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ շահաբաժինների չափը ըստ բաժնետոմսերի առանձին տեսակների և ձևերի սահմանվում Է արդեն վճարված միջանկյալ շահաբաժինների չափի հավասար, այդ տեսակների և ձևերի բաժնետոմսերի դիմաց տարեկան շահաբաժիններ չեն վճարվում։ Եթե ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ տարեկան շահա­բաժինների չափը ըստ բաժնետոմսերի առանձին տեսակների և ձևերի սահման­վում Է արդեն վճարված միջանկյալ շահաբաժինների չափից ավելի, ապա այդ տեսակների և ձևերի բաժնետոմսերի դիմաց տարեկան շահաբաժինները վճարվում են սահմանված տարեկան շահաբաժնի և տվյալ տարում արդեն վճարված միջանկյալ շահաբաժինների գումարի տարբերությամբ։

Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն իրավունք ունի որոշում ընդու­նել առանձին տեսակների և ձևերի բաժնետոմսերի դիմաց շահաբաժիններ չվճարելու կամ ոչ լրիվ չափով չվճարելու մասին։ Այդ որոշումների գործունության ժամկետը սահմանվում Է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից, բայց չի կարող մեկ տարուց ավել լինել։

Տարեկան շահաբաժինների վճարման ամսաթիվը սւսհմանվում Է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի տարեկան շահաբաժիններ վճարելու մասին որոշմամբ։

Միջանկյալ շահաբաժինների վճարման ամսաթիվը սահմանվում Է Ընկերության խորհրդի միջանկյալ շահաբաժիններ վճարելու մասին որոշմամբ, բայց ոչ շուտ քան տվյալ որոշման ընդունման պահից 30 օր անց:

7.3 Ընկերությունն իրավունք ունի հայտարարե լ/ որոշում ընդունել / տեղաբաշխված բաժնետոմսերի շահաբաժինների վճարման մասին, եթե՝

  • լրիվ չի վճարել Ընկերության կանոնադրական հիմնադրամը,
  • շահաբաժիններ վճարելու որոշումն ընդունելու պահի դրությամբ Ընկերության տնտեսական վիճակը համապատասխանում Է օրենքով սահմանված անվճարունակության / սնանկացման / հայտանիշներին,
  • Ընկերության զուտ ակտիվների արժեքը փոքր է Ընկերության կանոնադրական հիմնադրամի և պահուստային հիմնադրամի գումարից կամ այդ գումարից փոքր կդառնա շահաբաժինների հետևանքով։
8.ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

8.1 Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն Ընկերության կառավարման բարձրագույն մարմինն է՝ Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասություններն իրականացնում է հիմնադիրը /բաժնետերը/։

Ընկերությունը պարտավոր է ամեն տարի գումարել բաժնետերերի ընդհանուր ժողով՝ բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողով։

Ընկերության բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողովը գումարվում է հերթա­կան ֆինանսական տարվա ավարտից հետո 2-ից 4 ամսվա ընթացքում։ Բաժնետերերի տարեկան ժողովից բացի գումարվող Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովները համարվում են արտահերթ։ Ընկերության արտահերթ ժողովներ գումարվում են ըստ անհրաժեշտության և անհետաձգելի դեպքերում։

8.2 Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությանն են պատկանում.

  1. Ընկերության կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը, Ընկերության կանոնադրության հաստատումը նոր խմբագրությամբ,
  2. Ընկերության վերակազմակերպումը,
  3. Ընկերության լուծարումը, լուծարային հանձնաժողովի նշանակումը, ամփոփ,միջանկյալ և լուծարային հաշվեկշիռների հաստատումը,
  4. Ընկերության գործունեության հիմնական ուղղությունների որոշումը,
  5. հայտարարված բաժնետոմսերի ծավալի առավելագույն չափի սահմանումը,
  6. բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացման կամ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման ճանապարհով Ընկերության կանոնադրական կա­պիտալի չափի մեծացումը,
  7. բաժնետոմսերի հետ գնման և մարման միջոցով Ընկերության կանոնադրական կապիտալի չափի փոքրացումը,
  8. բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացումը և մեծացումը,
  9. Ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռք բերումը և հետ գնումը,
  10. Ընկերության պահուստային կապիտալի օգտագործումը,
  11. Ընկերության վերստուգող հանձնաժողովի/վերստուգողի / ընտրությանը և նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը
  12. Ընկերության աուդիտն իրականացնող անձի հաստատումը
  13. Ընկերության ամենամյա ծախսերի նախահաշվի, տարեկան հաշվետվութ­յունների, հաշվապահական հաշվեկշիռների, շահույթների և վնասների հաշվի, շահույթների և վնասների բաշխման հաստատումը, շահաբաժինների վճարման մասին որոշման ընդունումը և շահաբաժինների չափի հաստատումը, ինչպես նաև մասնաճյուղերի, ներկայացուցիչների և հիմնարկների աշխատանքի տարեկան արդյունքների հաստատումը,
  14. Ընկերության գույքի շուկայական արժեքի որոշումը, օտարման և ձեռք բերման հետ կապված խոշոր գործարքների կնքումը, այդ թվում այլ կազմակերպություններին մասնակցելը,
  15. Ընկերության գործադիր տնօրենի նշանակումը, լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, վարձատրության և ծախսերի փոխհատուցումների վճարման կարգն ու պայմանները, նրա հետ պայմանագրի կնքումը,
  16. Ընկերության կառավարման մարմինների գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերի հաստատոումը,
  17. ղեկավար պաշտոնատար անձանց, աուդիտն իրականացնող անձի աշխատանքի վարձատրման պայմանների որոշումը,
  18. Ընկերության վարչակազմակերպական կառուցվածքի և հաստիքացուցակի հաստատումը,
  19. Ընկերության կողմից դուստր ընկերությունների ստեղծումը, ինչպես նաև այլ ընկերություններում մասնակցությունը,
  20. Ընկերության առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծումը, գործունեության դադարեցումը, դրանց կանոնադրությունների հաստատումը,
  21. այլ կազմակերպություններին մասնակցելը,
  22. ՀՀ օրենսդրությամբ Հիմնադրի իրավասությանը վերապահված այլ որոշումների կայացումը,
  23. այլ հարցեր, որոնք Օրենքով սահմանված են որպես բաժնետերերի ընդհանուր ժողովի կամ Ընկերության տնօրենների խորհրդի /դիտորդ խորհրդի/ իրավասության հարցեր։

Սույն կանոնադրության 8.2 կետի 4, 8, 9,10,13,14,15,16,17,18,19,20,21 ենթակետերով նախատեսված դեպքերում որոշումներն ընդունվում են բաժնետե­րերի ընդհանուր ժողովի կողմից՜ ինչպես ինքնուրույնաբար, այնպես էլ գործա­դիր տնօրենի և/կամ/ լիազոր ներկայացուցչի ներկայացմամբ։

Որպես Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումներ կարող են ծառայել՝

  • ՀՀ Շիրակի մարզպետի որոշումները, և կարգադրությունները

Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է Ընկերության գործադիր տնօրենը՝ Ընկերության վարչության հետ համատեղ։ Գործադիր տնօրենն ու վարչությունը կազմակերպում են Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումների կատարումը և հաշվետու են նրանց։

Ընկերության գործադիր տնօրենը

  1. տնօրինում է Ընկերության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կատարում Ընկերության անունից,
  2. ներկայացնում է Ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում,
  3. գործում է առանց լիազորագրի,
  4. տալիս է լիազորագրեր,
  5. սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում աշխատանքային, 6.բանկում բացում է Ընկերության հաշվարկային/այդ թվում՝ տարադրամային/ և այլ հաշիվներ
  6. առաջարկություններ է նախապատրաստում Ընկերության բաժնետոմսերի դիմաց վճարվող շահաբաժինների չափի և վճարման կարգի վերաբերյալ,
  7. Ընկերության Ընդհանուր ժողովի հաստատմանն է ներկայացնում Ընկերության աշխատանքային կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների կանոնադրությունները, Ընկերության վարչակազմակերպական կառուցվածքը,
  8. իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը,
  9. սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում Ընկերության աշխատակիցներին, իսկ ղեկավար անձանց աշխատանքի ընդունումը և աշխատանքից ազատումը համաձայնեցվում է հիմնադրի լիազոր ներկայացուցչի հետ,
  10. աշխատակիցների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահա­կան պատասխանատվության միջոցներ,
  11. կատարում է Ընկերության վարչության նախագահի պարտականությունները:

Ընկերության վարչությունը ներառում է Ընկերության գործադիր տնօրենին, նրա տեղակալին /տեղակալներին /, գլխավոր հաշվապահին, ինչպես նաև Ընկերության այլ աշխատողներին։

Ընկերության վարչության նիստերը գումարվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ։

Ընկերության վարչությունը 1 քննարկում է պետական բյուջեի կատարվող հատկացումների հետ կապված հարցերը,

որոշում է կայացնում Ընկերության կողմից վճարովի սկզբունքով իրականացվող բժշկական օգնության, ծառայությունների ցանկի և տեսակների գների վերաբերյալ,

քննարկում է Ընկերության ստորաբաժանումների աշխատանքների արդյունքները,

քննարկում է Ընկերության ղեկավար կադրերի ընտրության և տեղաբաշխման հարցերը,

քննարկում և պատրաստում է Ընկերության գործադիր տնօրենի կողմից Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին ներկայացվող համապատասխան առաջարկություններ և նախագծեր,

կատարում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի Ընկերության վարչությանը տված հանձնարարականները,

քննարկում է Ընկերության գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված այլ հարցեր։

Ընկերության վարչության նիստերը արձանագրվում են։

Արձանագրությունները տրամադրվում են Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի անդամներին, վերահսկիչ հանձնաժողովին /հսկիչին/, Ընկերության աուդիւո իրականացնող անձին՝ նրանց պահանջով։

Ընկերության վարչության նիստերը կազմակերպում և վարում է Ընկերության գործադրի տնօրենը, որը ստորագրում է վարչության որոշումները և վարչության նիստի արձանագրությունը։

Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ Ընկերության գործադիր մարմնի լիազորությունները պայմանագրով կարող են տրվել այլ առևտրային կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ/կառավարչի/։

9.ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ

Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը իրականացնում է հիմնադրի կողմից նշանակված վերահսկիչը։

Ընկերության վերահսկիչ հանձնաժողովը /հսկիչը/ հետևում է Ընկերության կառավարման մարմինների որոշումների կատարմանը, ստուգում Ընկերության փաստաթղթերի համապատասխանությունը օրենքներին, այլ իրավական ակտերին, Ընկերության կանոնադրությանը։ Վերահսկիչ հանձնաժողովի գործունեության կարգը սահմանվում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կող֊մից հաստատվող ներքին փաստաթղթերով վերահսկիչ հանձնաժողովի /հսկիչի/ կանոնակարգով։ Վերահսկիչ հանձնաժողովը իրավունք ունի իրականացնել Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության տարեկան արդյունքների ստուգումը, Ընկերության ֆինանսա-տնտեսական գործունեությունը սեփական նախաձեռնությամբ, Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կամ խորհրդի որոշմամբ, ինչպես նաև հիմնադրի պահանջով։ Վերահսկիչ հանձնաժողովը /հսկիչը/ իրավունք ունի պահանջել Ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով գումարում։ Վերահսկիչ հանձնաժողովի պահանջով նրան պետք է ներկայացնել Ընկերության, դրա մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, նյութերը և բացատրությունները։

Վերահսկիչ հանձնաժողովի անդամները/հսկիչը/ ընտրվում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից 3 տարի ժամկետով։ Վերահսկիչ հանձնաժողովի անդամները հաշվետու են Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին։ Վերահսկիչ հանձնաժողովի անդամների վարձատրության կամ վճարվող փոխհատուցման չափերը և պայմանները սահմանվում են Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ։

Վերահսկիչ հանձնաժողովի անդամ կարող են լինել Ընկերության կառավար­ման մարմիններում ընդգրկված, հիմնադրի կողմից նշանակված գործունակ ֆիզիկական անձինք։ Վերահսկիչ հանձնաժողովի նախագահը ընտրվում է վերահսկիչ հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։

9.2 Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ վերստուգիչ հանձնաժողովի իրավասությունները կարող են դրվել հսկիչի վրա։

9.3 Ընկերության ֆինանսա-տնտեսական գործունեության ստուգման նպատակով Ընկերությունը կարոդ է ներգրավել արտաքին աուդիտներին /կազմակերպություն կամ ֆիզիկական անձինք/, կնքելով նրանց հետ համապատասխան պայմանագրեր։ Ընկերության աուդիտն իրականացնող անձը Ընկերության ֆինանսա-տնտեսական գործունեության ստուգման արդյունքում ներկայացնում է գրավոր եզրակացություն։ Ընկերության աուդիտն իրականացնող անձը հաստատվում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից։

10. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

10.1 Ընկերության կանոնադրության մեջ փովտխություններ և լրացումներ կա­տարելը, ինչպես նաև Ընկերության կանոնադրության նոր խմբագրությամբ հաս­տատելը տեղի է ունենում բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ, որն ըն­դունվում է ժողովին մասնակցած քվեարկող բաժնետերերի ձայների 3/4-ի չա­փով, իսկ կանոնադրական հիմնադրամի չափի մեծացման հետ կապված դեպքե­րում ձայների մեծամասնությամբ։

10.2 Ընկերության կանոնադրության մեջ կատարված փոփոխություններ և լրա­ցումներ, ինչպես նաև Ընկերության կանոնադրության նոր խմբագրությամբ կա­նոնադրությունը երրորդ անձանց համար ուժի մեջ է մտնում դրանց պետական գրանցման պահից, իսկ սույն կանոնադրությամբ սահմանված դեպքում պետա– կան գրանցումն իրականացնող մարմնին ծանուցելու պահից։

11. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

Ընկերությունը կարող է վերակազմավորվել օրեքով սահմանված կարգով, միաձուլման, միացման, բաժանման, առանձնացման և վերափոխման միջոցով։

Ընկերությունը վերակազմավորված է համարվում, բացառությամբ միացման միջոցով վերակազմավորման արդյունքում ստեղծված իրավաբանական անձանց պետական գրանցման պահից։ Ընկերությունը այլ Ընկերության միացման միջոցով վերակազմավորման դեպքում առաջինը համարվում է վերակազմավորված ձեռնարկությունների պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից այդ Ընկերության գործունեության դադարեցման մասին գրառումը կատարելու պահից։ Վերակազմավորման արդյունքում ստեղծված ընկերությունների պետական գրանցումը և վերակազմավորման արդյունքում իրենց գործունեությունը դադարեցված ընկերությունների գործունեության դադարման մասին գրառումը կատարվում է օրենքով սահմանված կարգով՝ ձեռնարկությունների պետական գրանցումը իրականացնող մարմնի կողմից։

11.2 Ընկերության լուծարումը հանգեցնում է Ընկերության դադարեցմանը առանց Ընկերության իրավունքների և պարտականությունների իրավահաջորդության կարգով այլ անձանց փոխանցմամբ։ Ընկերության լուծարման հիմքերն են`

  1. Դատարանի կողմից Ընկերության պետական գրանցման անվավեր ճանաչելը,
  2. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում Ընկերության աոանց իրա­վահաջորդի լուծարման մասին որոշում ընդունելը,
  3. ԸնկնրությունԸ սնանկ հայտարարելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումը,
  4. Ընկերությունը լուծարելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումը,
  5. Օրենքով նախատեսված այլ հիմքերով։

Ընկերության լուծարման և լուծարային հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը սույն կետի երկրորդ ենթակետով նախատեսված դեպքում կատարում է հիմնադիրը Ընկերության խորհրդի ներկայացմամբ։

Լուծարային հանձնաժողովի կազմում պետք է ընդգրկվեն հիմնադրի ներկայա­ցուցիչները։ Նախքան լուծարման մասին որոշում ընդունելը Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը պետք է հաստատի խորհրդի կողմից ներկայացվււծ ամփոփ հաշվեկշիռը և Ընկերության լուծարման նախագիծը։ Լուծարումն իրականացվում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով։ Ընկերության լուծարումը համարվում Է ավարտված, իսկ նրա գոյությունը դադարած, ձեոնարկությունների պետական ռեգիստրում համապատասխան գրառում կատարելու պահից։