Հաճախ տրվող հարցեր

Տարբեր կանանց մոտ տարբեր դեպքերում ցուցված են աբորտի տարբեր ձևեր, այդ պատճառով պետք է անպայման խորհրդատվություն անցնել բժշկի մոտ։
ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԼԱՑՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության թիվ 425 որոշման համաձայն․

7. Բժշկական ամլացումը նպատակահարմար է, եթե`

ա) քաղաքացին վստահ է, որ այլևս չի ցանկանում երեխաներ ունենալ.

բ) կնոջ մոտ հղիությունն ուղեկցվում է բարձր ռիսկով` տարիքի կամ առողջական բարդությունների առումով (եթե կնոջ մոտ առկա է վիրաբուժական ամլացման հակացուցում, ամլացումը ցուցված է ամուսնուն).

գ) նախընտրելի չեն բեղմնականխման ժամանակավոր եղանակները:

8. Բժշկական ամլացումը կատարվում է, եթե`

ա) ընտանիքն ունի չորս և ավելի երեխա.

բ) կինը 40 տարեկան և ավելի է.

գ) կինը ենթարկվել է եռակի կեսարյան հատման և ունի առողջ երեխաներ.

դ) առկա են բժշկական ցուցումներ:

Վճարովի ծառայությունների, այդ թվում՝ վճարովի հիվանդասենյակների մասին ինֆորմացիա կարող ես ստանալ այստեղ։