Ծննդաբերական բաժանմունք

Մանկաբարձական օգնությունն իրականացվում է շուրջօրյա աշխատող թիմով, որը կազմված է բարձր որակավորումով մանկաբարձ-գինեկոլոգներից, նեոնատալոգից, անեսթեզիոլոգից, մանկաբարձներից։

Ծննդաբերական բաժանմունքը ունի երեք ծնարան՝ նախատեսված 1 ծննդաբերի համար։ Ծննդաբերության ընթացքում կարող է ներկա լինել ծննդաբերի կողմից ընտրված 1 անձ։

Համապատասխան բժշկական ցուցումների դեպքում կատարվում է կեսարյան հատում։

Բուժանձնակազմի բարեհամբույր վերաբերմունքը և բարձր որակավորումը ապահովում են անվտանգ ծննդաբերություն ցանկացած մանկաբարձական դրության դեպքում։

Հետծննդյան բաժանմունք

Բաժանմունքը ունի 4 ընդհանուր և 3 անհատական հիվանդասենյակ։

Բաժանմունքում իրակնացվում է՝

  • մոր և մանկան համատեղ կացություն,
  • ծննդկանի կենսական կարևոր ֆունկցիաների շուրջօրյա հսկողություն (AD, Ps, t), աղիների և միզապարկի գործողության հսկողություն,
  • արգանդի կծկողականության և ծննդահոսքի բնույթի հսկողություն,
  • կրծքագեղձի վիճակի և կաթնարտադրության գնահատում,
  • ծննդաբերական փափուկ ուղիների և կարերի գնահատում
  • նորածնի և ծննդկանի խնամքի տեսական և գործնական աջակցություն,
  • ընտանիքի պլանավորման տեսական գիտելիքների տրամադրում,
  • Rh բացասական կանանց համապատասխան հետազոտություն և միջամտություն,
  • փաստաթղթերի՝ փոխանակման քարտի, ծննդյան վկայականի և այլ տեղեկանքների տրամադրում։

Հղիության ախտաբանության բաժանմունք

Հղիության ախտաբանության բաժանմունքում բուժում են ստանում ՝

  • հղիության հետ կապված բոլոր ախտաբնությունները,
  • միզասեռական օրգանների հետ կապված ապտաբանությունները,
  • հղի կանայք, որոնք ունեն բուժման կարիք,
  • հղիության տոքսիկոզներ ունեցող հղիները

Բուժումը բաժանմունքում լինովին անվճար է։

Նորածնային ռեանիմացիա

Երեխայի առողջ ծնվելու դեպքում հետծննդյան պալատում ապահովվում է մայր-երեխա համատեղ կացությունը։

Բացարվում են կրծքով սնուցման առավելությունները, համատեղ կեցությունը, կարևորությունը ճիշտ կերակրելու ձևը, ինչպես նաև տրվում է տեղեկատվություն հնարավոր վտանգների մասին։ Դուրս գրելուց առաջ կատարվում է՝

  • հիպոթերիոզի, ֆենիկլետոնուրիայի վերաբերյալ սքրինինգ,
  • լսողության սքրինինգ,
  • սրտի բնածին արատների հայտնաբերման,
  • մինչև 34 շաբաթական ծնված երեխաների տեսողության սքրինինգ,
  • պատվաստումներ

Նորածնի մոտ ասֆիքսիայի դեպքում ինտենսիվ թերապիայի պալատում կատարվում են վերակենդանացման միջոցառումներ։

Բաժանմունքում առկա է CPAP ապարատ, որը օգագործվում է անհաս նորածինների համար, եթե կա շնչառական անբավարություն, տնքոցներ, տաքացման սարքեր, պուլսօքսիմետր, կյուվեզներ, ֆոտոթերապիայի սարք, որն օգտագործվում է հեմոլիտիկ իվանդություններով նորածինների համար, խոնավեցված թթվածին, առաջին բուժոգնության սարքեր ատհետսական շնչառության համար։

Օբսերվացիոն բաժանմունք

Օբսերվացիոն բաժանմունք են ընդունվում կամ տեղափոխվում հղիության ախտաբանության կամ ծննդաբերական բաժանմունքներից սուբֆեբրիլ կամ բարձր ջերմությամբ ծննդկանները։

Օբսերվացիոն բաժանմունքում բուժվում են՝

  • սուր ռեսպիրատոր հիվանդույուններով հղիները և ծննդկանները,
  • հղիները, որոնց մոտ ախտորոշել է պտղի մահ,
  • պոլիոնեֆրիտ, ցիստիտ, և այլ ինֆեկցիաները, սեռական օրգաններից թարախային արտադրություն ունեցող հղիները և ծննդկանները,
  • կարերի վրա թարախային փառ ունեցող ծննդկանները,
  • կրծքագեղձերի կարմրություն, կրծքագեղձերում կանգի երևույթներ, սուբֆեբրիլ ջերմությամբ ծննդկանները։

Օբսերվացիոն բաժանմունք են ընդունվում նաև թեթև վիժումները, ընթացքի մեջ գտնվող վիժումները։

Բաժանմունքը մեկուսացված է մյուս բաժանմունքներից, ունի պրացեդուրային կաբինետ, սանհանգույց, պալատներ։

Արհետսական վիժման բաժանմունք

Բաժանմունքում իրականացվում են գործիքային և դեղորայքային արհեստական վիժումներ:

Կատարվում է․

  • դիլատացիա և կյուրետաժ,
  • վակուում ասպիրացիա,
  • դեղորայքային արհեստական վիժում (միֆեպրիստոն + միզոպրոստոլ):

Վիրահատական եղանակով արհեստական վիժում կատարվում է մինչև 12 շաբաթական (ներառյալ) հղիության ժամկետը` կնոջ կամքով, եթե չկան համապատասախան հակացուցումներ՝

  • կանանց սեռական օրգանների սուր և ենթասուր բորբոքային հիվանդությունները,
  • ցանկացած տեղակայման սուր և ենթասուր բորբոքային վիճակները,
  • սուր վարակիչ հիվանդությունները:

12 շաբաթականից ավելի ժամկետով հղիության արհետսական ընդհատման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։

Գինեկոլոգիական բաժանմունք

Գինեկոլոգիական բաժանմունքը ծննդատանը գործել է վերջինիս հիմնադրաման օրից: Բաժանմունքը հագեցած է ժամանկակից ախտորոշիչ և բուժական բոլոր անհրաժեշտ սարքավորումներով:

Բաժանմունքում գործում է՝

  • մանիպուլյացիոն սենյակ,
  • հիվանդասենյակներ,
  • VIP հիվանդասենյակներ
  • վիրահատարան,
  • քույրական պոստ,
  • հերթապահ բժշկի սենյակ:

Բաժանմունքում աշխատում է արհեստավարժ, բժշկա-մանկաբարձական կոլեկտիվ, որը կարող է իրականացնել բարձր մասնագիտացված բուժ. օգնություն , ինչպես անհետաձգելի, այնպես էլ պլանային իրավիճակներում:

Աշխատանքի ծավալը կատարվում են կոնսերվատիվ և ինվազիվ գինեկոլոգիական գրեթե բոլոր տեսակների հետազոտությունները և վիրահատական միջամտություններ.

  • Կոնսերվատիվ գինեկոլոգիական կանաց բորբոքային հիվանդությունների ախտորոշում, բուժում:
  • Չբերությունների ախտորոշում բուժում:
  • Էնդոկրին խանգարումների հորմոնալ ախտորոշում, բուժում:
  • Յուվենիլ (պատանեկան) արյունահոսությունների բուժում, արյան և արյան փոխարինիչների փոխներարկում:
  • Օպերատիվ գինեկոլոգիա-վիրահտություններ արգանդի ցանկացած տեղակայման միոմաների և ձվարանների կիստաների (կիստոմաների) կապակցությամբ:
  • Լապարասկոպիկ վիրահատություններ բուժական և ախտորոշիչ նպատակներով-արգանդափողերի պլաստիկա, անցանելիության ստուգում, վերականգնում :
  • Վիրահատություններ սեռական օրգանների իջվածքների կապակցությամբ` արգանդի հեշտոցային էքստիրպացիա, կոլպոպերինեո պլաստիկա, TV տրանսօբտուրատոր տեղադրում:
  • Վիրահատություններ արգանդի պարանոցի դիսպլազիաների կապակցությամբ, պարանոցի կոնիզացիա, DEK:
  • Կանանց սեռական օրգանների վիրահատություններ զուգակցված էքստրագենիտալ ախտաբանությունների հետ (հիպերտոնիկ հիվանդություն, սրտ-անոթային համակարգի այլ հիվանդություններ , երակների վարիկոզ հիվանդություն, տուբերկուլյոզ, պարբերական հիվանդություն և այլն):

Ունենք հետվիրահատակն բարդությնների մինիմալ տոկոս, հետվիրահատական թարախային–սեպտիկ բարդությունները գրեթե բացակայում են, որը խոսում է մեր վիրահատարանի ասեպտիկայի ու անտիսեպտիկայի բարձր որակի մասին:

Կանանց կանսուլտացիա

Կանանց կոնսուլտացիայի բաժանմունքում իրականացվում է՝

  1. հղիների նախածննդյան հսկողություն համապատասխան ծավալներով.
    • Այցելություն մանկաբարձ-գինեկոլոգին։ Նորմալ ընթացող հղիության դեպքում կատարվում է 4-6 այց,իսկ ախտաբանությունների դեպքում՝ 8 և ավելի՝ կախված հղիի վիճակից։
    • Հղիների սոցիալ-հոգեբանական աջակցություն, ուսուցում և ծնդաբերությանը ֆիզիկական նախապատրաստում և հինգ այց Մայրության դպրոց։
    • Հղիության ընթացքում վտանգի նշանների մասին տեղեկատվության տրամադրում, ինչպես նաև նրա ընտանիքի անդամներին անհրաժեշտ խորհրդատվություն։
    • Լաբորատոր գործիքային ախտորոշիչ հետազոտություն սահմանված ծավալներով։
    • Թերապևտի, ստոմատոլոգի զննում, իսկ ցուցումների առկայության դեպքում նաև նեղ մասնագետների կողմից հետազոտություն և բուժում։
  2. Բարձր ռիսկային խմբի հղիների նախածննդյան մասնագիտացված հսկողություն։
  3. Գինեկոլոգիական-ամբուլատոր բուժօգնության իրականացում.
    • գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց գինեկոլոգիական օգնության կազմակերպում, անհրաժեշտության դեպքում լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացում, դեղորայքի տրամադրում՝ սահմանված կարգով։
    • խրոնիկ գինեկոլոգիական հիվանդների շարունակական հսկողություն,
    • արգանդի վզիկի ախտաբանության վարում, քաղցկեղի վաղ ախտորոշում,
    • դեռահաս աղջիկների ֆիզիոլոգիական և սեռական հասունացման գնահատում, անհրաժեշտ կանխարգելիչ հետազոտությունների իրականացում,
    • ընտանիքի պլանավորման խորհրդատվություն,
    • նախա և հետդաշտանային տարիքի կանանց խորհրդատվություն, գինեկոլոգիական հետազոտում և բուժօգնության կազմակերպում։

Շիրակի մարզում դեռահասների վերականգնողական առողջության բժշկական կենտրոն

Կենտրոնը գործում է Գյումրու ծննդատանը 2006թ․-ից։

Ամբողջ աշխարհում լուրջ հիմնախնդիր է երիտասարդ սերնդի վերարտադրողական առողջության վատացումը, որը կարող է բերել բնակչության ժողովրդագրական ցուցանիշների մակարդակի իջոցման։

Դեռահասների տարբեր հասակային խմբերում Հայաստանում գինեկոլոգիական հիվանդացության կառուցվածքում են․

  • սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները,
  • դաշտանային պարբերաշրջանի խանգարումները,
  • պատանեկական դիսֆունկցիոնալ արյունահոսությունները,
  • ձվարանի կիստաները։

Կենտրոնում ժամանակին կատարված ախտորոշումը և բուժումը նպասում է վերարտադրողական համակարգի լիարժեք զարգացմանը և հետագայում մանկածնման ֆունկցիայի բարելավմանը։

Լաբորատորիա

Լաբորատորիայում իրականացվում են մանկաբարձության և գինեկոլոգիայի պրակտիկայում հանդիպող բոլոր հետազոտությունները։

Լաբորատորիան հագեցած է կլինիկական, բիոքիմիական, հորմոնալ և սեռոլոգիական անալիզատորներով:

Կանանց կոնսուլտացիայի ժամանակ կատարվում են անվճար պարտադիր հետազոտություններ։

Կատարվում է մեզի ընդհանուր անալիզ.

  • ստուգվում է շաքարի առկայությունը,
  • սպիտակուցների քանակության ստուգում:

Արյան ընդհանուր անալիզ.

  • արյան խումբն ու ռեզուս-ֆակտորը,
  • Կարմրուկի նկատմամբ իմունիտետ ունենալու հանգամանքը,
  • վեներական հիվանդությունների առկայությունը, օրինակ` սիֆիլիս կամ ՄԻԱՎ,
  • արյան ուրիշ հիվանդությունների ախտորոշում: