Հոկտեմբերի 10-ին առաջ Գյումրու ծննդատանը 5 կիլոգրամ 400 գրամ քաշով տղա է ծնվել։ Այդպիսի քաշով պտուղն անվանում են «հսկա պտուղ», նման ծնունդները հազվադեպ են, տարվա ընթացքում կարող է 1-2 նման դեպք լինել։ Հաճախ են ծնվում 4 կիլոգրամ 8 գրամ, 4 կիլոգրամ 9 գրամ քաշով երեխաներ, բայց 5 կիլոգրամից ավելի ծնունդների մատների վրա կարելի է հաշվել։

Նորածնի ծնողները, որոնք Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Ձիթահանքով գյուղից են, երեկային անվանակոչել են Արամ։ 31-ամյա Շախոյան Ամալյան արդեն երրորդ անգամ է մայրանում․ փոքրիկը 5-ամյա եղբայր ու 4-ամյա քույր ունի։