Քիչ առաջ Գյումրու ծննդատանը եռյակ աղջիկներ են ծնվել։ Նման դեպք ծննդատանը չէր եղել արդեն 15 տարի։

Երեխաները ծնվել են կեսարյան հատումով, առաջինը ծնվել է 1 կիլոգրամ 600 գրամ, երկրորդը՝ 1 կիլոգրամ, 700 գրամ, երրորդը՝ 1 կիլոգրամ, 500 գրամ քաշով։

Եռյակների մայրը՝ Ամասիայի բնակչուհի 26-ամյա Սաթենիկը, որը երկրորդ անգամ է ծննդաբերում, առաջնեկը տղա է՝ 5 տարեկան


 

Եռյակի ծնունդը անակնկալ է եղել ծնողների համար, ծննդաբերությունից միայն մի շաբաթ առաջ են իմացել, որ երկվորյակ է ծնվելու, իսկ երրորդի ծնունդը իսկական անակնկալ էր։