Հունիսի 21-ին լույս 35-ամյա Լիլիթ Խաչատրյանը Գյումրու ծննդատանը լույս աշխարհ է բերել իր 11-րդ երեխային։ Նորածինը՝ Դավիթը, ծնվել է 3 կգ 600 գրամ քաշով՝ բնական եղանակով: Տանը փոքրիկ Դավիթին արդեն սպասում են 5 քույր եւ 5 եղբայր, ավագն աղջիկ է՝ 17 տարեկան: Ընտանիքի հայրն արհեստավոր է՝  բնակարանների վերանորոգմամբ ու կահույքագործությամբ է զբաղվում:

«Խորհուրդ կտամ բոլոր մայրերին շատ երեխաներ ունենալ: Ճիշտ է դժվարություններ կան, բայց ամեն դժվարություն պետք է հաղթահարել»,-  ասում է բալիկի մայրը: