YOOtheme
Armenian (Հայերեն)

Պետպատվեր

Հավելված N 6 / Գլուխ I I

ՀՀ առողջապահության նախարարի

----------------- N ------------------Ա հրամանի

ՑԱՆԿ [1]

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն

և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության

սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի

  • Աղքատության (ընտանեկան) նպաստի համակարգում ընդգրկված 36,00 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ


  • 1-ին խմբի հաշմանդամներ
  • 2-րդ խմբի հաշմանդամներ
  • 3-րդ խմբի հաշմանդամներ
  • Հաշմանդամ երեխաներ (մինչև 18 տարեկան)
  • Հայրենական պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք
  • Միածնող երեխաներ (մինչև 18 տարեկան)
  • Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ (մինչև 18 տարեկան և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք /18-23 տարեկան/


  • Բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող)

ընտանիքների երեխաներ


  • Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ



  • Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ
  • Բռնադատվածներ
  • Բժշկասոցիալական փորձաքննության իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ


  • Հաշմանդամներից բաղկացած ընտանիքների երեխաներ (մինչև 18 տարեկան)
  • Մինչև 7 տարեկան երեխաներ
  • Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային և ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնություն, իսկ զորակոչային տարիքի անձանց նաև հիվանդանոցային փորձաքննություն)


  • Զինծառայողներ և նրանց ընտանիքի անդամներ
  • Ձերբակալվածներ և ազատազրկման դատապարտվածներ
  • Մանկատներում և ծերանոցներում խնամվողներ
  • Մինչև 18 տարեկան դիսպանսեր հսկողության տակ գտնվող երեխաներ Վերարտադրողական տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան(42օր) շրջանում


[1] Բացառությամբ այն թանկարժեք բժշկական օգնության ու սպասարկման տեսակների, որոնց ցանկը հաստատում է ՀՀ առողջապահության նախարարությունը

Հավելված N 7 / Գլուխ I I

ՀՀ առողջապահության նախարարի

----------------------- N ---------------Ա հրամանի

ՑԱՆԿ

Հղիության արհեստական ընդհատման սոցիալական ցուցումների(

(հաստատված է ՀՀ Կառավարության 2004թ. օգոստոսի 5-ի N 1116-Ն որոշմամբ)

  • Հղիության ընթացքում ամուսնու մահը
  • Կնոջ կամ ամուսնու ազատազրկման վայրում գտնվելը
  • Մայրական իրավունքից զրկվելը, հղիության ժամանակ
  • Ամուսնալուծությունը հղիության ժամանակ
  • Հղիությունը բռնաբարությունից հետո


Անվճար է

Մանկան բարեկամ

Քվեարկություն

Ինչ սեռի երեխա եք նախընտրում ունենալ?
 

Լիցենզիա