YOOtheme
Armenian (Հայերեն)

Կանոնադրություն


10. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՐ

10.1 Ընկերության կանոնադրության մեջ փովտխություններ և լրացումներ կա­տարելը, ինչպես նաև Ընկերության կանոնադրության նոր խմբագրությամբ հաս­տատելը տեղի է ունենում բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ, որն ըն­դունվում է ժողովին մասնակցած քվեարկող բաժնետերերի ձայների 3/4-ի չա­փով, իսկ կանոնադրական հիմնադրամի չափի մեծացման հետ կապված դեպքե­րում ձայների մեծամասնությամբ։

10.2 Ընկերության կանոնադրության մեջ կատարված փոփոխություններ և լրա­ցումներ, ինչպես նաև Ընկերության կանոնադրության նոր խմբագրությամբ կա­նոնադրությունը երրորդ անձանց համար ուժի մեջ է մտնում դրանց պետական գրանցման պահից, իսկ սույն կանոնադրությամբ սահմանված դեպքում պետա– կան գրանցումն իրականացնող մարմնին ծանուցելու պահից։

11.ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

11.1 Ընկերությունը կարող է վերակազմավորվել օրեքով սահմանված կարգով, միաձուլման, միացման, բաժանման, առանձնացման և վերափոխման միջոցով։


Ընկերությունը վերակազմավորված է համարվում, բացառությամբ միացման մի­ջոցով վերակազմավորման արդյունքում ստեղծված իրավաբանական անձանց պետական գրանցման պահից։ Ընկերությունը այլ Ընկերության միացման մի­ջոցով վերակազմավորման դեպքում առաջինը համարվում է վերակազմավոր­ված ձեռնարկությունների պետական գրանցումն իրականացնող մարմնի կող֊մից այդ Ընկերության գործունեության դադարեցման մասին գրառումը կատա­րելու պահից։ Վերակազմավորման արդյունքում ստեղծված ընկերությունների պետական գրանցումը և վերակազմավորման արդյունքում իրենց գործունեութ­յունը դադարեցված ընկերությունների գործունեության դադարման մասին գրա­ռումը կատարվում է օրենքով սահմանված կարգով՝ ձեռնարկությունների պե­տական գրանցումը իրականացնող մարմնի կողմից։

11.2 Ընկերության լուծարումը հանգեցնում է Ընկերության դադարեցմանը առանց Ընկերության իրավունքների և պարտականությունների իրավահաջորդու­թյան կարգով այլ անձանց փոխանցմամբ։ Ընկերության լուծարման հիմքերն են՜

1.Դատարանի կողմից Ընկերության պետական գրանցման անվավեր ճանաչելը,

2. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում Ընկերության աոանց իրա­վահաջորդի լուծարման մասին որոշում ընդունելը,

3. ԸնկնրությունԸ սնանկ հայտարարելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումը,

4. Ընկերությունը լուծարելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումը,

5.Օրենքով նախատեսված այլ հիմքերով։

Ընկերության լուծարման և լուծարային հանձնաժողովի ստեղծման մասին որո­շումը սույն կետի երկրորդ ենթակետով նախատեսված դեպքում կատարում է հիմնադիրը Ընկերության խորհրդի ներկայացմամբ։

Լուծարային հանձնաժողովի կազմում պետք է ընդգրկվեն հիմնադրի ներկայա­ցուցիչները։ Նախքան լուծարման մասին որոշում ընդունելը Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը պետք է հաստատի խորհրդի կողմից ներկայացվււծ ամփոփ հաշվեկշիռը և Ընկերության լուծարման նախագիծը։ Լուծարումն իրականացվում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով։ Ընկերության լուծարումը համարվում Է ավարտված, իսկ նրա գոյությունը դադարած, ձեոնարկությունների պետական ռեգիստրում համապատասխան գրառում կատարելու պահից։