YOOtheme
Armenian (Հայերեն)

Կանոնադրություն


8.6 Ընկերության գործադիր տնօրենը

1.տնօրինում է Ընկերության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գոր– ծւսրքներ է կատարում Ընկերության անունից,

2.ներկայացնում է Ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում և արտա­սահմանում,

3.գործում է առանց լիազորագրի,

4.տալիս է լիազորագրեր,

5.սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում աշխատանքային, 6.բանկում բացում է Ընկերության հաշվարկային/այդ թվում՝ տարադրամային/ և այլ հաշիվներ

/.առաջարկություններ է նախապատրաստում Ընկերության բաժնետոմսերի դի­մաց վճարվող շահաբաժինների չափի և վճարման կարգի վերաբերյալ,

8 Ընկերության Ընդհանուր ժողովի հաստատմանն է ներկայացնում Ընկերու­թյան աշխատանքային կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների կանոնադրությունները, Ընկերության վարչակազմակերպական կառուցվածքը,

9. իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ,հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը,


10. սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազա­տում Ընկերության աշխատակիցներին, իսկ ղեկավար անձանց աշխատանքի ընդունումը և աշխատանքից ազատումը համաձայնեցվում է հիմնադրի լիազոր ներկայացուցչի հետ,

11. աշխատակիցների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահա­կան պատասխանատվության միջոցներ,

12. կատարում է Ընկերության վարչության նախագահի պւսրտականություննե֊րը:

8.7 Ընկերության վարչությունը ներառում է Ընկերության գործադիր տնօրենին, նրա տեղակալին /տեղակալներին /, գլխավոր հաշվապահին, ինչպես նաև Ընկե­րության այլ աշխատողներին։

8.8 Ընկերության վարչության նիստերը գումարվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ։

8.9 Ընկերության վարչությունը 1 քննարկում է պետական բյուջեի կատարվող հատկացումների հետ կապված հարցերը,

2. որոշում է կայացնում Ընկերության կողմից վճարովի սկզբունքով իրակա­նացվող բժշկական օգնության, ծառայությունների ցանկի և տեսակների գնե­րի վերաբերյալ,

3. քննարկում է Ընկերության ստորաբաժանումների աշխատանքների արդյունք­ները, 4.

քննարկում է Ընկերության ղեկավար կադրերի ընտրության և տեղաբաշխման հարցերը,

5. քննարկում և պատրաստում է Ընկերության գործադիր տնօրենի կողմից Ըն­կերության բաժնետերերի ընդհանուր ժողովին ներկայացվող համապատաս­խան առաջարկություններ և նախագծեր,

6. կատարում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի Ընկերության վարչությանը տված հանձնարարականները,

7. քննարկում է Ընկերության գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված այլ հարցեր։

8.10 Ընկերության վարչության նիստերը արձանագրվում են։

8.11 Արձանագրությունները տրամադրվում են Ընկերության բաժնետերերի ընդ­հանուր ժողովի անդամներին, վերահսկիչ հանձնաժողովին /հսկիչին/, Ընկերու­թյան աուդիւո իրականացնող անձին՝ նրանց պահանջով։


8.12 Ընկերության վարչության նիստերը կազմակերպում և վարում է Ընկերութ­յան գործադրի տնօրենը, որը ստորագրում է վարչության որոշումները և վարչու­թյան նիստի արձանագրությունը։

Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ Ընկերության գործա­դիր մարմնի լիազորությունները պայմանագրով կարող են տրվել այլ առևտրա­յին կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ/կառավարչի/։


9.ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ

9.1 Ընկերության ֆինանսա-տնտեսական գործունեության վերահսկումը իրակա­նացնում է հիմնադրի կողմից նշանակված վերահսկիչը։

Ընկերության վերահսկիչ հանձնաժողովը/հսկիչը/հետևում է Ընկերության կառավարման մարմինների որոշումների կատարմանը, ստուգում Ընկերության փաստաթղթերի համապատասխանությունը օրենքներին, այլ իրավական ակտե­րին, Ընկերության կանոնադրությանը։ Վերահսկիչ հանձնաժողովի գործունեու­թյան կարգը սահմանվում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կող֊մից հաստատվող ներքին փաստաթղթերով վերահսկիչ հանձնաժողովի/հսկիչի/ կանոնակարգով։ Վերահսկիչ հանձնաժողովը իրավունք ունի իրականացնել Ըն­կերության ֆինանսա-տնտեսական գործունեության տարեկան արդյունքների ստուգումը, Ընկերության ֆինանսա-տնտեսական գործունեությունը սեփական նախաձեռնությամբ, Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կամ խոր­հրդի որոշմամբ, ինչպես նաև հիմնադրի պահանջով։ Վերահսկիչ հանձնաժողո­վը /հսկիչը/ իրավունք ունի պահանջել Ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով գումարում։ Վերահսկիչ հանձնաժողովի պահանջով նրան պետք է ներկայացնել Ընկերության, դրա մասնաճյուղերի և ներկայացուցչութ­յունների ֆինանսա-տնտեսական գործունեությանը վերաբերող բոլոր անհրա­ժեշտ փաստաթղթերը, նյութերը և բացատրությունները։

Վերահսկիչ հանձնաժողովի անդամները/հսկիչը/ ընտրվում է Ընկերության բաժ­նետերերի ընդհանուր ժողովի կողմից 3 տարի ժամկետով։Վերահսկիչ հանձնա­ժողովի անդամները հաշվետու են Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժո– ղովին։ Վերահսկիչ հանձնաժողովի անդամների վարձատրության կամ վճարվող փոխհատուցման չափերը և պայմանները սահմանվում են Ընկերության բաժնե­տերերի ընդհանուր ժողովի որոշմամբ։


Վերահսկիչ հանձնաժողովի անդամ կարող են լինել Ընկերության կառավար­ման մարմիններում ընդգրկված, հիմնադրի կողմից նշանակված գործունակ ֆի­զիկական անձինք։ Վերահսկիչ հանձնաժողովի նախագահը ընտրվում է վերա­հսկիչ հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։ 9.2Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ վերստուգիչ հան­ձնաժողովի իրավասությունները կարող են դրվել հսկիչի վրա։

9.3Ընկերության ֆինանսա-՜տնտեսական գործունեության ստուգման նպատա­կով Ընկերությունը կարոդ է ներգրավել արտաքին աուդիտներին / կազմակեր­պություն կամ ֆիզիկական անձինք/, կնքելով նրանց հետ համապատասխան պայմանագրեր։ Ընկերության աուդիտն իրականացնող անձը Ընկերության ֆի– նանսա-տնտեսական գործունեության ստուգման արդյունքում ներկայացնում է գրավոր եզրակացություն։ Ընկերության աուդիտն իրականացնող անձը հաս­տատվում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից։