YOOtheme
Armenian (Հայերեն)

Կանոնադրություն


8.ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

8.1 Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն Ընկերության կառավարման բարձրագույն մարմինն է՝ Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրա­վասություններն իրականացնում է հիմնադիրը /բաժնետերը/։

Ընկերությունը պարտավոր է ամեն տարի գումարել բաժնետերերի ընդհանուր ժողով՝ բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողով։

Ընկերության բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողովը գումարվում է հերթա­կան ֆինանսական տարվա ավարտից հետո 2-ից 4 ամսվա ընթացքում։ Բաժնետերերի տարեկան ժողովից բացի գումարվող Ընկերության բաժնետե­րերի ընդհանուր ժողովները համարվում են արտահերթ։ Ընկերության արտա­հերթ ժողովներ գումարվում են ըստ անհրաժեշտության և անհետաձգելի դեպ­քերում։

8.2 Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությանն են պատ­կանում.

1. Ընկերության կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների կա­տարումը, Ընկերության կանոնադրության հաստատումը նոր խմբագրութ­յամբ,

2. Ընկերության վերակազմակերպումը,

3. Ընկերության լուծարումը, լուծարային հանձնաժողովի նշանակումը, ամփոփ,միջանկյալ և լուծարային հաշվեկշիռների հաստատումը,

4. Ընկերության գործունեության հիմնական ուղղությունների որոշումը,

5. հայտարարված բաժնետոմսերի ծավալի առավելագույն չափի սահմանումը,

6. բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացման կամ լրացուցիչ բաժնե­տոմսերի տեղաբաշխման ճանապարհով Ընկերության կանոնադրական կա­պիտալի չափի մեծացումը,

7. բաժնետոմսերի հետ գնման և մարման միջոցով Ընկերության կանոնադրա­կան կապիտալի չափի փոքրացումը,

8. բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացումը և մեծացումը,


9. Ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռք բերումը և հետ գնումը,

10. Ընկերության պահուստային կապիտալի օգտագործումը,

11. Ընկերության վերստուգող հանձնաժողովի/վերստուգողի / ընտրությանը և նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը,

12. Ընկերության աուդիտն իրականացնող անձի հաստատումը,

13. Ընկերության ամենամյա ծախսերի նախահաշվի, տարեկան հաշվետվութ­յունների, հաշվապահական հաշվեկշիռների, շահույթների և վնասների հաշ­վի, շահույթների և վնասների բաշխման հաստատումը, շահաբաժինների վը– ճւսրման մասին որոշման ընդունումը և շահաբաժինների չափի հաստատու­մը, ինչպես նաև մասնաճյուղերի, ներկայացուցիչների և հիմնարկների աշ­խատանքի տարեկան արդյունքների հաստատումը,

14. Ընկերության գույքի շուկայական արժեքի որոշումը, օտարման և ձեռք բեր­ման հետ կապված խոշոր գործարքների կնքումը, այդ թվում այլ կազմակեր­պություններին մասնակցելը,

15. Ընկերության գործադիր տնօրենի նշանակումը, լիազորությունների վաղա­ժամկետ դադարեցումը, վարձատրության և ծախսերի փոխհատուցումների վճարման կարգն ու պայմանները, նրա հետ պայմանագրի կնքումը,

13. Ընկերության կառավարման մարմինների գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերի հաստատոումը,

17. ղեկավար պաշտոնատար անձանց, աուդիտն իրականացնող անձի աշխա­տանքի վարձատրման պայմանների որոշումը,

18. Ընկերության վարչակազմակերպական կառուցվածքի և հաստիքացուցակի հաստատումը,

19. Ընկերության կողմից դուստր ընկերությունների ստեղծումը, ինչպես նաև այլ ընկերություններում մասնակցությունը,

20. Ընկերության առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղ­ծումը, գործունեության դադարեցումը, դրանց կանոնադրությունների հաս­տատումը,

21. այլ կազմակերպություններին մասնակցելը,

22. ՀՀ օրենսդրությամբ Հիմնադրի իրավասությանը վերապահված այլ որոշում­ների կայացումը,

23. այլ հարցեր, որոնք Օրենքով սահմանված են որպես բաժնետերերի ընդհա­նուր ժողովի կամ Ընկերության տնօրենների խորհրդի/դիտորդ խորհրդի / իրավասության հարցեր։

8.3 Սույն կանոնադրության 8.2 կետի 4, 8, 9,10,13,14,15,16,17,18,19,20,21 են­թակետերով նախատեսված դեպքերում որոշումներն ընդունվում են բաժնետե­րերի ընդհանուր ժողովի կողմից՜ ինչպես ինքնուրույնաբար, այնպես էլ գործա­դիր տնօրենի և/կամ/ լիազոր ներկայացուցչի ներկայացմամբ։

8.4 Որպես Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումներ կարող են ծառայել՝

• ՀՀ Շիրակի մարզպետի որոշումները, և կարգադրությունները

8.5 Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է Ըն­կերության գործադիր տնօրենը՝ Ընկերության վարչության հետ համատեղ։ Գործադիր տնօրենն ու վարչությունը կազմակերպում են Ընկերության բաժնե­տերերի ընդհանուր ժողովի որոշումների կատարումը և հաշվետու են նրանց։