YOOtheme
Armenian (Հայերեն)

Կանոնադրություն


Եթե Ընկերության գոյության երկրորդ ֆինանսական տարվա ավարտից սկսած Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի հաստատմանը ներկայացված Ընկերության բաժնետերերի տարեկան Ընկերության կամ Ընկերության աուդի– տորական ստուգման արդյունքներից պարզվի, որ Ընկերության զուտ ակտիվնե­րի արժեքն Ընկերության կանոնադրական հիմնադրամից փոքր է, ապա Ընկե­րությունը պարտավոր է հայտարարել իր կանոնադրական հիմնադրամի չափի փոքրացման մասին, պայմանով, որ կանոնադրական հիմնադրամի մեծությունը Ընկերության զուտ ակտիվների արժեքից ավելի չլինի։

Եթե Ընկերության գոյության երկրորդ ֆինանսական տարվա ավարտից սկսած Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի հաստատմանը ներկայացված Ընկերության տարեկան հաշվապահական հաշվեկշռից կամ Ընկերության աու– դիտորական ստուգման արդյունքներից պարզվի, որ Ընկերության զուտ ակտիվ­ների արժեքը օրենքով սահմանված Ընկերության կանոնադրական հիմնադրա– մի նվազագույն մեծությունից փոքր է, ապա Ընկերությունը պարտավոր է։ որո­շում ընդունել իր լուծարման մասին;

Եթե սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում Ընկերության կանոնա­դրական հիմնադրամի չափի փոքրացման կամ Ընկերության լուծարման մասին որոշում չի ընդունվել, ապա Ընկերության բաժնետերերը, պարտատերերը, ինչ­պես նաև պետության կողմից լիազորված մարմիններն իրավունք ունեն պահան­ջել Ընկերության լուծարումը դատական կարգով։

6.ՀԻՄՆԱԴՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

6.1Ընկերության յուրաքանչյուր սովորական բաժնետոմս տալիս Է իր սեփակա­նատեր հանդիսացող բաժնետիրոջը միևնույն իրավունքներ։ Սովորական բաժ֊ նետոմս սեփականատեր հանդիսացող բաժնետերը՜ Հիմնադիրը իրավունք ունի՝ • իրականացնել Ընկերության կառավարումը,

• առաջնահերթ կարգով ձեռք բերել Ընկերության կողմից տեղաբաշխվող բաժ­
նետոմսերը, եթե օրենքով և Ընկերության կանոնադրությամբ այլ բան չի նա­
խատեսված,

* ստանալ Ընկերության գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկա­
տվություն այդ թվում՝ կանոնադրությամբ սահմանված կարգով ծանոթանալ
հաշվապահական հաշվեկշռին, հաշվետվություններին, Ընկերության արտա–
դրատնտեսական գործունեությանը,


• Ընկերության հիմնադիր ժողովում իր իրավունքները ներկայացնելու համար
լիազորել երրորդ անձի,

• Ընկերության լուծարման դեպքում ստանալ Ընկերության գույքը,

• Ընկերության միջոցների հաշվին Ընկերության կանոնադրական հիմնադրամի
ավելացման դեպքում անվճար ստանալ սովորական բաժնետոմսեր, օգտվել
օրենքով և Ընկերության կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներից

6.2 Հիմնադիրը /բաժնետերը/պարտավորվում է.

• մասնակցել Ընկերության ընդհանուր ժողովի՝ վերջինիս իրավասությանը
պատկանող բոլոր հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով,

• կանոնադրությամբ սահմանված կարգով կատարել դրամական և գույքային
ներդրումներ,

• չհրապարակել Ընկերության գործունեության վերաբերյալ գաղտնիք ներկա­
յացնող տեղեկություններ։

6.3 Կանոնակարգով սահմանված է ՀՀ Շիրակի մարզպետի /հիմնադրի/ կողմից նշանակված լիազոր ներկայւսցուցչի /այսուհետ լիազոր նեկւսյացուցիչ/ լիազորությունները, դրանց իրականացման կարգը և լիազոր ներկայացուցչի իրավունքները և պարտավորությունները։

7.ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

7.1 Ընկերությունն իրավունք ունի հայտարարել / որոշում ընդունել/ տեղաբաշ­խված բաժնետոմսերի դիմաց եռամսյակին, կիսամյակին կամ տարեկան շահաբաժինների վճարման համար։

Շւսհաբաժինները վճարում են Ընկերության տվյալ տարվա ընթացիկ զուտ շա­հույթից։

Որոշակի ձևի արտոնյալ բաժնետոմսերի դիմաց շահաբաժինները կարող են վճւսրել այդ նպատակի համար հատուկ ստեղծված Ընկերության հիմնադրամի միջոցներից։

Ըստ բաժնետոմսերի տեսակների և ձևերի միջանկյալ /եռամսյակային, կիսամ­յակային /շահաբաժինների վճարման, շահաբաժնի չափի և վճարման, ձևերի մասին որոշումն ընդունվում Է Ընկերության խորհրդի կողմից։ Ըստ բաժնետոմ­սերի տեսակների և ձևերի մասին որոշումն ընդունվում Է Ընկերության խորհրդի


կողմից։ Ըստ բաժնետոմսերի տեսակների և ձևերի տարեկան շահաբաժինների չափի և դրա վճարման ձևերի մասին որոշումն ընդունվում է Ընկերության բաժ­նետերերի ընդհանուր ժողովի կողմից՝ խորհրդի առաջարկությամբ։ Տարեկան շահաբաժինների չափը չի կարող արդեն վճարված միջանկյալ շահաբաժինների չափից պակաս լինել։

Եթե ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ շահաբաժինների չափը ըստ բաժնետոմսերի առանձին տեսակների և ձևերի սահմանվում Է արդեն վճարված միջանկյալ շահաբաժինների չափի հավասար, այդ տեսակների և ձևե­րի բաժնետոմսերի դիմաց տարեկան շահաբաժիններ չեն վճարվում։ Եթե ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ տարեկան շահա­բաժինների չափը ըստ բաժնետոմսերի առանձին տեսակների և ձևերի սահման­վում Է արդեն վճարված միջանկյալ շահաբաժինների չափից ավելի, ապա այդ տեսակների և ձևերի բաժնետոմսերի դիմաց տարեկան շահաբաժինները վճար­վում են սահմանված տարեկան շահաբաժնի և տվյալ տարում արդեն վճարված միջանկյալ շահաբաժինների գումարի տարբերությամբ։

Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն իրավունք ունի որոշում ընդու­նել առանձին տեսակների և ձևերի բաժնետոմսերի դիմաց շահաբաժիններ չվճարելու կամ ոչ լրիվ չափով չվճարելու մասին։ Այդ որոշումների գործունության ժամկետը սահմանվում Է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կող­մից, բայց չի կարող մեկ տարուց ավել լինել։

Տարեկան շահաբաժինների վճարման ամսաթիվը սւսհմանվում Է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի տարեկան շահաբաժիններ վճարելու մասին որոշմամբ։

Միջանկյալ շահաբաժինների վճարման ամսաթիվը սահմանվում Է Ընկերության խորհրդի միջանկյալ շահաբաժիններ վճարելու մասին որոշմամբ, բայց ոչ շուտ քան տվյալ որոշման ընդունման պահից 30 օր անց

7.3 Ընկերությունն իրավունք ունի հայտարարել/ որոշում ընդունել / տեղաբաշ­խված բաժնետոմսերի շահաբաժինների վճարման մասին,եթե՝

• լրիվ չի վճւսրել Ընկերության կանոնադրական հիմնադրամը,

• շահաբաժիններ վճարելու որոշումն ընդունելու պահի դրությամբ Ընկերութ­
յան տնտեսական վիճակը համապատասխանում Է օրենքով սահմանված ւսն–
վճարունակության / սնանկացման / հայտանիշներին,

• Ընկերության զուտ ակտիվների արժեքը փոքր է Ընկերության կանոնադրա­կան հիմնադրամի և պահուստային հիմնադրամի գումարից կամ այդ գումա­րից փոքր կդառնա շահաբաժինների հետևանքով։