YOOtheme
Armenian (Հայերեն)

Կանոնադրություն

4.ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ

4.1 Ընկերության կանոնադրական հիմնադրամը կազմում է 109000000 դրամ, որը կազմում է սովորական անվանական բաժնետոմս/ 10 հատ/, 1 բաժնե­տոմսի անվանական արժեքը կազմում է 10900000 դրամ։ Բոլոր 10 սովորական բաժնետոմսերը տեղաբաշխված են և պատկանում եմ հիմնադրամին:

4.2 Ընկերությունը կարոդ է կանոնադրական հիմնադրամի չափը փոխել բաժնե­տերերի ընդհանուր ժողովի ոոոշմամբ, որը ուժի մեջ է մտնում սույն կանոնա­դրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելուց և ձեռնարկու­թյունների պետական ռեգիստրում օրենքով և այլ իրավական ակտերով սահ­մանված կարգով գրանցելու պահից։ 4.2.1 Կանոնադրական հիմնադրամի չափի մեծացում

Ընկերության կանոնադրական հիմնադրամի չափը կարող է մեծացվել Ընկերութ­յան բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացմամբ կամ լրացուցիչ բաժ­նետոմսերի տեղաբաշխմամբ, եթե նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերը լրիվ իրացված և վաճառված են։

Ընկերությունը կարող է որոշում ընդունել լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշ­խման մասին միայն Ընկերության կանոնադրության մեջ հայտարարված բաժնե­տոմսերի քանակի սահմաններում և միայն նախկինում տեղաբաշխված բաժնե­տոմսերի լրիվ վճարված լինելու դեպքում։ Լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման մասին որոշմամբ պետք է սահման֊վի`

♦ լրացուցիչ տեղաբաշխվող սովորական բաժնետոմսերի քանակն այդ բաժնե­տոմսերի հայտարարված քանակի սահմաններում,

♦ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման ժամկետները և պայմանները, այդ թվում՝ Ընկերության բաժնետոմսերի ձեռք բերման նախապատվություն ունե­ցող բաժնետերերի և այլ արժեթղթերի միջև տեղաբաշխվող բաժնետոմսերի արժեքը,


♦ եթե նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերի արժեքի գումարը լրիվ վը–
ճարված չէ, ապա Ընկերությունն իր կանոնադրական հիմնադրամը չի կարող
մեծացնել ֆինանսական միջոցների ներգրավման հաշվին,

♦ Ընկերությունն իր գործունեության ֆինանսական արդյունքները ամփոփելուց
հետո կարող է շահույթի մի մասը ներդնել կանոնադրական հիմնադրամում
տեղաբաշխելով նոր բաժնետոմսեր իրեն պատկանող կանոնադրական հիմ­
նադրամում՝ հիմնադրամի չափից ավելի գույքը կամ դրա մասը փոխանցել
կանոնադրական հիմնադրամ,

♦ Ընկերությունը չի կարող բաժնետոմսեր թողարկել իր տնտեսական գործուն­
եությամբ առաջացած պարտքերի մարման համար։ս

4.2.2 Կանոնադրական հիմնադրամի փոքրացումն

Ընկերության կանոնադրական հիմնադրամի չափ փոքրացումը կարող է կա­տարվել.

♦ բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացմամբ,

♦ բաժնետոմսերի ընդհանուր քանակի կրճատմամբ, այդ թվում օրենքով
նախատեսված դեպքերում դրանց մի մասի ձեռք բերմամբ և մարմամբ.

Ընկերությունն իրավունք չունի փոքրացնել կանոնադրական հիմնադրամը, եթե դրա չափը կդառնա ավելի փոքր, օրենքով և այլ իրավական ակտերով սահման­ված Ընկերության նվազագույն կանոնադրական հիմնադրամից։ Կանոնադրական հիմնադրամի չափի փոքրացման հետևանքով մեկ տարուց ոչ պակաս ժամկետում ընկերության չվերադարձված բաժնետոմսերը կարող են համարվել անվավեր։ Դրանց փոխարեն Ընկերությունը կարող է թողարկել նոր բաժնետոմսեր:

Ընկերության կանոնադրական հիմնադրամի փոքրացման և Ընկերության կանո­նադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու մասին որո­շումն ընդունվում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կոդմից։ Ընկերության կանոնադրական հիմնադրամի փոքրացման պատճառով բաժնե­տերերի վճարումները կատարվում են Ընկերության կանոնադրության փոփոխությունների պետական գրանցումից հետո։

5.ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐ

5.1 Ընկերության բաժնետոմսերը տեղաբաշխվում են բաժնետերերի ռեեստրում բաժնետիրոջ անձնական հաշվում գրանցման տեսքով։

5.2Ընկերության հիմնադրին Ընկերության պետական գրանցումն իրականացնե­լուց և բաժնետոմսերի արժեքը լրիվ վճարելուց հետո Ընկերության կողմից տըր– վում է բաժնետոմսերի հավաստագիր /սերտիֆիկատ/։

Բաժնետոմսերի հավաստագիրը /սերտիֆիկատը/ անվանական արժեթուղթ է, որը վկայում է նրա սեփականատիրոջ կողմից տվյալ Ընկերության որոշակի քա­նակի բաժնետոմսերի տնօրինման մասին։

Հավաստագիրը տրվում է լրիվ վճարված բաժնետոմսերի համար։ Հավաստագիրը պատրաստվում է տպագրական եղանակով և պետք է պարու­նակի օրենքով սահմանված ռեկվիզիտներ։

Հավաստագիրը պետք է համապատասխանի ՀՀ իրավական ակտերով սահման­ված արժեթղթերի պաշտպանվածության պահանջներին։ Մեկ հավաստագրով ներկայացվում են մեկ տեսակի և ձևի բաժնետոմսեր։ Բաժնետոմսերի հավաստագրերը կարող են տրվել բաժնետոմսերի տիրոջ միայն բաժնետոմսերն Ընկերության ռեեստրի հանձնելու դեպքում։ Ընկերությունը պատասխանատվություն է կրում բաժնետոմսերի և դրանց փո­խարեն տրվող հավաստագրերի միաժամանակյա շրջանառության համար։

5.3 Ընկերությունն ունի պահուստային հիմնադրամ

Ընկերության շահույթից մասհանումների հաշվին ստեղծվում է պահուստային հիմնադրամ՝ կանոնադրական հիմնադրամի 15%-ի չափով։

Եթե պահուստային հիմնադրամը կազմում է Ընկերության կանոնադրությամբ սահմանվածից ավելի փոքր մեծություն, հատկացումներն այդ հիմնադրամին կատարվում են շահույթի 5%-ի չափով, ինչպես նաև Ընկերության նոր արժեթղթերի թողարկման արժեքի և դրանց անվանական արժեքի միջև եղած տարբե­րությունից ստացվող միջոցներից։

Պահուստային հիմնադրամն օգտագործվում է Ընկերության կորուստներն ծած­կելու, ինչպես նաև Ընկերության պարտատոմսերը մարելու և Ընկերության բաժ­նետոմսերը հետ գնելու համար, եթե Ընկերության շահույթը այդ նպատակին չի բավարարում։

Պահուստային հիմնադրամը չի կարող օգտագործվել այլ նպատակների համար։ 5.4Բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ Ընկերությունը կարող է ստեղ­ծել նաև շահաբաժինների վճարման, սպառման, կուտակման, սոցիալական զարգացման և այլ հիմնադրամներ։

5.5 Ընկերության զուտ ակտիվների արժեքը գնահատվում է հաշվապահական հաշվետվության տվյալներով՝ ՀՀ իրավական ակտերով սահմանված կարգով