YOOtheme
Armenian (Հայերեն)

Կանոնադրություն

Ներքին կանոնակարգ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1 Շիրակի մարզի Գյումրու Ծննդատուն

փակ բաժնետիրական ընկերությունը /հետագայում ընկերություն/ առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ է, որի կանոնադրական կապիտալը բաժանված է ընկերության նկատմամբ բաժնետերերի պարտավո­րական իրավունքը հավաստիացնող որոշակի թվով բաժնետոմսերի։

Ընկերությունը անվանափոխվել և հիմնադիր փաստաթխթերը համապատաս– խանացվելեն ՀՀ Քաղ. օրենսրքին՝ ՀՀ Շիրակի մարզպետի 06.11. 2000թ. թիվ 118 որոշման և ՀՀ քաղ. օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին ՀՀ օրենքի 6 հոդվածի համաձայն։ Ընկերությունը հանդիսանում է ՀՀ Շիրակիմարզի Գյումրու Ծննդատուն

Պետական փակ բաժնետիրական ընկերության / գրանցման թիվ 2014000651 վկայական թիվ 021815 /իրաւ|ահաջորդր։

1.2 Ընկերությունը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ «Բաժնե­տիրական ընկերությունների մասին» օրենքով / այսուհետև օրենք /, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով ՀՀ այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ։

1.3 Ընկերությունը ենթակա է վերագրանցման միայն օրենքով սահմանված դեպքում։

1.4Հիմնադրի և ընկերության միջև հարաբերությունները կարգավորմում են ՀՀ օրենքներով և սույն կանոնադրությամբ։

1.5 Ընկերության ֆիրմային անվանումն է՝ Գյումրու Ծննդատուն փակ բաժնետիրական ընկերություն։

1.6 Գտնվելու վայրը և իրավաբանական /փոստային / հասցեն ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի ,Կոշտոյան 3


2.Հ ԸՆԿԵՐՈՒՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿԸ

2.1 Ընկերության ստեղծման նպատակը տնտեսական գործունեություն/այդ թվում տնտեսավարություն/ իրականացնելու ճանապարհով շահույթի ստացումն է։

2.2 Իր առջև դրված նպատակները իրականացնելու համար ընկերությունը զ֊ բաղվում է տնտեսական գործունեության հետևյալ հիմնական տեսակներով.

ա/ հիվանդանոցային բժշկական օգնություն

բ/ բժշկական և ոչ բժշկկան վճարովի ծառայությունների_

2.3 Ընկերությունը կարող է իրականացնել օրենքով և այլ իրավական ակտերով չարգելված տնտեսական գործունեություն։ Օրենքով կամ այլ իրավական ակ­տերով սահմանված գործունեության առանձին տեսակներով Ընկերությունը կարող է զբաղվել միայն լիցենզիայի/հատուկ թույլտվություն/առկայության դեպ­քում։

3.ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

3.1Ընկերությունը համարվում է ստեղծված և կարող է գործել որպես իրավաբա­նական անձ Ընկերության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով պետական գրանցման պահից։

3.2 Ընկերությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բանկային հա­շիվներ բացել ՀՀ և օտարերկրյա պետությունների բանկերում, ինչպես ՀՀ ար­ժույթով, այնպես էլ արտարժույթով։

3.3 Ընկերությունն ունի իր ֆիրմային անվանմամբ հայերեն գրառումներով, ՀՀ զինանշանի պատկերով կլոր կնիք, դրոշմներ և բլանկներ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գրանցված խորհրդանիշ, ապրանքային, առևտրային և այլ նշաններ։

3.4 Ընկերությանն իր պարտւսվորություններով պատասխանատու է իրեն պատ­կանող ամբողջ գույքով։

Ընկերությունը պատասխանատու չէ հիմնադրի պարտավորությունների համար։

3.5 Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պատասխանա­տվություն չեն կրում Ընկերության պարտւսվորությունների համար։

3.6 Ընկերությունն իրավունք ունի.


ՀՀ օրենսդրությամբ չարգելված բոլոր ձևերով ձեռք բերել գույք, այդ թվում
արժեթղթեր, տիրապետել, օգտագործել ու տնօրինել դրանք և դրանցից
ստացված եկամուտը,

• ինքնուրույն կազմավորել իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում փոխա­
ռու միջոցների ներգրավմամբ, ՀՀ և այլ պետություններում ստանալ բանկա­
յին և առևտրային վարկեր, այդ թվում արտարժույթով,

• Օրենսդրությամբ սահմանված կարգով, իր անունից թողարկել և տարածել
արժեթղթեր,

• ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել պայմանագրեր և կրել պար–
տավորություններ

• ինքնուրույն ընտրել իր արտաքին տնտեսական գործունեության վարման
կարգը, այն իրականացնել անմիջականորեն, առանց միջնորդի կամ այլ կազ­
մակերպության միջոցով՝ նրա հետ մտնելով պայմանագրային հարաբերութ­
յունների մեջ,

• ունենալ միջոցներ արտարժույթով, դրանք ստանալ որպես արտաքին տնտե­
սական գործունեության արդյունք և ՀՀ օրենսդրությամբ չարգելված բոլոր մի­
ջոցներով ձեռք բերել և ինքնուրույն տնօրինել, այդ թվում՝ ՀՀ օրենսդրու­
թյամբ սահմանված կարգով վաճառել պետությանը, ձեռնարկություններին,
կազմակերպություններին կամ քաղաքացիներին,

• ինքնուրույն պլանավորել իր գործունեությունը, որոշել թողարկվող արատդ֊
րանքի, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ծա­
վալը, գները, իրենց մատակարարներին և արտադրանքը սպառողներին, ու­
նենալ մասնաճյուղեր և բացել ներկայացուցչություններ Օրենքի և այլ իրա­
վական ակտերի դրույթներին համապատասխան։

3.7 Ընկերությունը պարտավոր է.

• Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարել հաշվապա­
հական հաշվառում և ներկայացնել վիճակագրական հաշվետվություն, ապա֊
հովել Ընկերության փաստաթղթերի / Ընկերության կանոնադրությունը, գույքի
նկատմամբ գույքային իրավունքները հաստատող փաստաթղթերը, Ընկերութ­
յան ներքին փաստաթղթերը,մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կա­
նոնակարգերը, տարեկան հաշվետվությունները, բաժնետոմսերի թողարկման
ազդագրերը, հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, կառավարման
մարմինների նիստերի արձանագրությունները, օրենքով և այլ իրավական ակ֊
տերով նախատեսված այլ փաստաթղթերի/ պահպանումը։

3.8Ընկերությունն իրավունք չունի իր կողմից թողարկվող բաժնետոմսերը ւոեղա– բաշխել ազատ բաժանորդագրության միջոցով կամ այլ եղանակով ւսռաջարկել ձեռք բերել դրանք անսահմանափակ թվով անձանց։



Անվճար է

Մանկան բարեկամ

Քվեարկություն

Ինչ սեռի երեխա եք նախընտրում ունենալ?
 

Լիցենզիա