YOOtheme
Armenian (Հայերեն)

Գինեկոլոգիական բաժանմունք

Գինեկոլոգիական բաժանմունքը ծննդատանը գործել է վերջինիս հիմնադրաման օրից: Բաժանմունքը հագեցած է ժամանկակից ախտորոշիչ և բուժական բոլոր անհրաժեշտ սարքավորումներով:

Կառուցվածքը – մանիպուլյացիոն սենյակ, հիվանդասենյակներ (VIP հիվանդասենյակներ) վիրահատարան, քույրական պոստ,հերթապահ բժշկի սենյակ:

Բաժանմունքում աշխատում է արհեստավարժ, բժշկա- մանկաբարձական կոլեկտիվ, որը կարող է իրականացնել բարձր մասնագիտացված բուժ. օգնություն , ինչպես անհետաձգելի, այնպես էլ պլանային իրավիճակներում:

Աշխատանքի ծավալը կատարվում են կոնսերվատիվ և ինվազիվ գինեկոլոգիական գրեթե բոլոր տեսակների հետազոտությունները և վիրահատական միջամտություններ:

Կոնսերվատիվ գինեկոլոգիական կանաց բորբոքային հիվանդությունների ախտորոշում, բուժում:

Չբերությունների ախտորոշում բուժում:

Էնդոկրին խանգարումների հորմոնալ ախտորոշում, բուժում:

Յուվենիլ (պատանեկան) արյունահոսությունների բուժում, արյան և արյան փոխարինիչների փոխներարկում:

Նկար 1

Օպերատիվ գինեկոլոգիա- վիրահահտություններ արգանդի ցանկացած տեղակայման միոմաների և ձվարանների կիստաների (կիստոմաների) կապակցությամբ:

Լապարասկոպիկ վիրահատություններ բուժական և ախտորոշիչ նպատակներով-արգանդափողերի պլաստիկա, անցանելիության ստուգում, վերականգնում :

Վիրահատություններ սեռական օրգանների իջվածքների կապակցությամբ- արգանդի հեշտոցային էքստիրպացիա, կոլպոպերինեո պլաստիկա, TV տրանսօբտուրատոր տեղադրում:

Վիրահատություններ արգանդի պարանոցի դիսպլազիաների կապակցությամբ, պարանոցի կոնիզացիա, DEK:

Կանանց սեռական օրգանների վիրահատություններ զուգակցված էքստրագենիտալ ախտաբանությունների հետ (հիպերտոնիկ հիվանդություն, սրտ-անոթային համակարգի այլ հիվանդություններ , երակների վարիկոզ հիվանդություն, տուբերկուլյոզ, պարբերական հիվանդություն և այլն):

Ունենք հետվիրահատակն բարդությնների մինիմալ տոկոս , հետվիրահատական թարախային –սեպտիկ բարդությունները գրեթե բացակայում են, որը խոսում է մեր վիրահատարանի ասեպտիկայի ու անտիսեպտիկայի բարձր որակի մասին:

Սիրելի կանայք եղեք առողջ!!!

Անվճար է

Մանկան բարեկամ

Քվեարկություն

Ինչ սեռի երեխա եք նախընտրում ունենալ?
 

Լիցենզիա