YOOtheme
Armenian (Հայերեն)

Ազգային ինստիտուտ

ՀՀ ԱՆ Ազգային Ինստիտուտը Հայաստանում գործում է 50 տարուց ավելի: Ինստիտուտի կարևորագույն ուղղվածությունն ու խնդիրն է. կրթական գիտական , բուժական , օրենսդրական , առողջության պահպանման , բժիշկների , միջին բուժանձնակազմի մասնագիտական մակարդակի բարձրացումը : Արագորեն արձագանքելով ժամանակի պահանջներին ,ԱԱԻ -ն իր պարտքն է համարում հետևողական լինել հետդիպլոմային շարունակական կրթության իրականացմանը , մասնագիտական զարգացմանը ` ժամանակակից մեթոդական մոտեցումներով :

Նկար 1

Կրթական գործընթացն ապահովում է ուսումնամեթոդական բաժինը ` երեք ֆակուլտետների 58 ամբիոններում: Իսկ տեղեկատվական-վերլուծականբաժինը զբաղվում է առողջապահության տեղեկատվական համակարգի զարգացման ազգային ծրագրերի մշակմամբ, վիճակագրական տվյալների հավաքմամբ, վերլուծմամբ, հիվանդությունների ընթացիկ տեղեկատվության ապահովմամբ:

Նկար 2

2006թ - ից Գյումրիում բացվում է ԱԱԻ ''Շիրակ'' տարածքային կենտրոնը, (գրասենյակը Ծննդատուն ) , որն զբաղվում է Շիրակի մարզի բուժանձնակազմի արտագնա վերապատրաստման դասընթացների ,գիտագործնական կոնֆերանսների, կազմակերպմամբ ,մեթոդական , տեղեկատվական, բուժխորհրդատվական , բուժման նոր մեթոդների ներդրման , կառավարման որակի բարձրացման աշխատանքների իրականացմամբ: Նշված գործունեությունը իրականացվում է նաև մասնագիտական բազաներում`

  • Գյումրու Ծննդատանը , ԱԱԻ մանկաբարձա-գինեկոլոգիական ամբիոն` ասիստենտ Ֆ. Վ. Գրիգորյան ,
  • Թիվ 2-րդ ստոմատոլոգիական պոլիկլինիկայում,ԱԱԻ թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոն ` ասիստենտ Լ. Տոնոյան:

Այստեղ հետդիպլոմային ուսումը շարունակում են նաև կլինիկական օրդինատորները :

''Շիրակ'' տարածքային կենտրոնի աշխատանքի այսպիսի կազմակերպումը առավել արագ և արդյունավետ է դարձնում վերապատրաստման գործընթացը:

Անվճար է

Մանկան բարեկամ

Քվեարկություն

Ինչ սեռի երեխա եք նախընտրում ունենալ?
 

Լիցենզիա