YOOtheme
Armenian (Հայերեն)

Մեր մասին

''Գյումորու Ծննդատուն'' ՓԲԸ-ն իր հարյուրամյա պատմության մեջ Հայաստանի Հանրապետությունում գրավում է իր ուրույն տեղը:: Ծննդատունը հիմնվել է 1921թ-ից զինվորական հոսպիտալում, որպես առանձին բուժհաստատություն հիմնվել է 1937թ-ին: Անցած տարիների ընթացքում ծննդատունը ունեցել է 5 տեղակայում: Ներկայումս տեղակայված է Կոշտոյան 3 հասցեում: :Ծննդատանունը համաքայլ շարժվում է մանկաբարձության գիտության զարգացման հետ: Առաջիններից է Հանրապետությունում, որտեղ նորությունները ընդունվում և կիրառվում են,Համարվում է Հանրապետությունում պիլոտ ծննդատուն: Մեր ծննդատունը մարզի խոշորագույն կլինիկան է, որի հիմնական խնդիրն է անվնաս ծննդաբերությունն ու երեխաների, առողջ սերնդի ծնունդը:Այս նպատակի իրականացմանը նպաստում են բարձր բժշկական տեխնոլոգիաները, ծառայությունների լայն սպեկտրը ,մեր բուժանձնակազմի արհեստավարժությունն ու հոգատորությունը:

Մեր ծննդատունը կանգնած է մոր և մանկան առողջության պաշտպանման գործում:

Բաժանմունքները ղեկավարում են մարզում և հանրապետությունում հայտնի պրոֆեսիոնալ բժիշկներ:

1985թ-ից Գյումրու ծննդատան բժիշկը`Ֆելիքս Վրույրի Գրիգորյանը զբաղեցնում է Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգի պարտականությունները:

2001.թ-ին Գյումրու ծննդատան բժիշկը` Լիլյա Գրիգորի Պողոսյանը արժանացավ FIGO- մանկաբարձ-գինեկոլոգների համաշխարհային ասոցիացիա մրցանակին:

2009թ-ին բժիշկ Ֆելիքս Վրույրի Գրիգորյանը ստացավ ''Վաստակավոր բժիշկի կոչում'' Հանրապետության նախագահի կողմից:

Վերջին 2 տարում շենքային պայմանների բարելավումը, բուժ. տեխնիկայի հագեցվածությունը, բժշկական մասնագիտական կատարելագործումը նպաստեցին, ոչ միայ բուժական ծավալի որակի բարձրացմանը, այլ նաև ազգաբնակչության սպասարկման բարելավմանը:

 


Ծննդատունը որպես կլինիկական հիվանդանոց ուսումնական բազա է "Գյումրու Պետական բժշկական քոլեջի'' "Պրոգրես" համալսարանի ,''Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի'' ուսանողների համար: Այստեղ գործում է ՀՀ Առողջապահության Ազգային ինստիտուտի Գյումրու մասնաճյուղը : Կատարվում է տարածաշրջանի բժիշկների և բուժ. քույրերի վերապատրաստում: Գործում է ԱԱ կլինիկական օրդինատուրայի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի Գյումրու մասնաճյուղը Ֆ. Վ. Գրիգորյանի ղեկավարությամբ:



Անվճար է

Մանկան բարեկամ

Քվեարկություն

Ինչ սեռի երեխա եք նախընտրում ունենալ?
 

Լիցենզիա