YOOtheme
Armenian (Հայերեն)

Տեղեկատվություն պացիենտի համար

Համաձայնագիր-պայմանագիր

  1. Հարգելի պացիենտ

Դուք ընդունվում եք համապատասխան օգնություն ստանալու նպատակով <Գյումրու Ծննդատուն> ՓԲԸ, որը Ձեզ ապահովելու է հարմարավետ հիվանդասենյակներով, ժամանակակից բուժումով, Ձեր հիվանդության հետ կապված բոլոր լրացուցիչ քննություններով և կոնսուլտացիաներով:

  1. Ծննդաբերական բաժանմունք Ձեր ծննդաբերության ամբողջ շրջանում Ձեզ հետ կարող է մնալ Ձեր կողմից երաշխավորված անձը` դուլան (սկեսուր, մայր, ընկերուհի, բարեկամուհի, ամուսին, Ձեր կողմից ընտրված բժիշկ): Ծննդկանի հետ կապված բոլոր հարցերը բժշկի հետ լուծում է դուլան:
  2. Ծննդաբերությունից հետո, երբ Դուք տեղափոխվում եք հետծննդյան պալատ, այլևս խնամող չի թույլատրվում, այն կարող է թույլատրվել միայն վճարովի հիմունքներով, յուրաքանչյուր օրվա համար վճարելով 2000 դրամ:
  3. Այցելություն ծննդկանին թույլատրվում է որոշակի ժամերի, որը նշված է սպասասրահում,այդ ժամերից դուրս այցելության համար գանձվում է 1000 դրամ:
  4. Ծննդաբերության նպատակով հղին ընդունվում է իր սեփական հագուստով, անկողնային սպիտակեղենով, անձնական հիգիենայի պարագաներով: Նորածնի համար պետք է ունենալ փաթաթաներ 8-10 հատ, շապիկ 2 հատ, գլխարկ 2 հատ: Ծննդատանը իրագործվում է զուտ կրծքով կերակրման գաղափարը, ուստի և արգելվում է ունենալ կաթնաշշեր, ծծակներ և արհեստական սնուցման խառնուրդներ: Ծննդակնի սնունդի հարցերը լուծվում է հարազատների կողմից:
  5. Համապատասխան վճարման դեպքում 4-րդ կետում նշված հանդերձանքը, ինչպես նաև համապատասխան սնունդը կարող է տրամադրվել մեր կողմից:
  6. Ծննդատանը գործում է նաև հատուկ սպասարկման պալատներ, որոնք ունեն համապատասխան վճարներ, որոնցից կարող են օգտվել բոլոր այցելուները:
  7. Գինեկոլոգիական հիվանդների ընդունելությունը կատարվում է նույն հիմունքներով (տրվում է հարմարավետ հիվանդասենյակ, կատարվում է արդիական բոլոր վիրահատական և կոնսերվատիվ բուժումները):
  8. Գինեկոլոգիական այն հիվանդները, որոնց բուժումը չի մտնում պետական պատվերի շրջանակների մեջ պարտավոր են կատարել համապատասխան վճարները:
  9. Արտասահմանի քաղաքացիներ տրվող բժշկական օգնությունը վճարովի է:

Ընդունարանում ծանոթացա համաձայնագրի հետ`

Պացիենտ________

Պացիենտի ներկայացուցիչ______

ամսաթիվ______________

Վտանգի նշաններ նորածնի մոտ, որոնց առկայության

դեպքում մայրը պետք է դիմի բժշկին

  • երեխան հրաժարվում է կամ թույլ է ծծում կուրծք
  • Երեխայի մոտ առկա են ցնցումներ կամ նախանշաններ
  • Երախայի մոտ առկա են շնչառության խանգարումներ
  • /արագացած կամ դժվարացած շնչառություն/
  • Երեխան ընկճված է կամ չափազանց գրգռված, դյուրագրգիռ
  • Երեխայի մոտ առկա է բարձր կամ ցածր ջերմություն
  • Երեխայի մոտ առկա է կրկնվող փսխում կամ փորլուծություն
  • Երեխայի մոտ առկա է պորտի հատակի կարմրություն կամ թարախակալում
  • Երեխայի մոտ առկա է գույնի փոփոխություն կամ ցանավորում

Տեղեկատվություն հետծծնդյան շրջանում վտանգի նշանների մասին

  1. Նկատի ունենալով ծննդատնից վաղ դուրս գրման (3-4-րդ օրը) առկա գործելակերպը, դուրս գրումից առաջ ծննդկանին պետք է տրամադրել տեղեկատվություն`հետծննդյան շրջանում վտանգի նշանների առկայության դեպքում անհապաղ բուժօգնության դիմելու անհրաժեշտության վերաբերյալ
  2. Վտանգի նշաններն են`

բարձր ջերմություն

  1. առատ արյունային արտադրություն հեշտոցից
  2. ցավ ցանկացած տեղակայման, հատկապես կրքագեղձի, որովայնի և ստորին վերջոuյթների շրջանում
  3. սրտխառնոց և փսխում
  4. ձեռքերի և ոտքերի այտուցներ, երակների վարիկոզ լայնացում
  5. թուլություն, գլխացավ, գլխապտույտ, հոգնացություն
  6. հաճախամիզություն, ցավ, այրոց միզելիս, դժվարամիզություն և մեզի քանակի քչացում
  7. լուծ, փորկապություն
  8. անսովոր առատ կամ վատ հոտով արտադրություն
  9. անքնություն կամ գրգռվածություն, շրջապատի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն (անտարբերություն, անվստահություն,. վախ և այլն)

Ցանկանում ենք Ձեզ երջանիկ մայրություն



Անվճար է

Մանկան բարեկամ

Քվեարկություն

Ինչ սեռի երեխա եք նախընտրում ունենալ?
 

Լիցենզիա