YOOtheme
Armenian (Հայերեն)

ՀՀ "Գյումրու Ծննդատուն" ՓԲԸ

Վարդան Կարապետի Սարգսյան

 

 

Մարդկության շարունակությունը անմիջականորեն կախված է կանանց վերատադրողական առողջությունից :

Սիրելի կանայք մեր ծննդատունը երաշխավորում է պետական հոգածության իրակնացման բարձր մակարդակ և բուժ. անձնակազմի անշահախնդիր աշխատանք: Մեր նպատակը տարածաշրջանի կանանց առողջ և բարեկեցիկ ապրելակերպն է :

Կենսագրություն

Ծնվել է 17.09.1959թ. ք. Լենինականում, ծառայողի ընտանիքում: Միջնակարգը ավարտելուց հետո 1977-1983թթ. սովորել է Երևանի Պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը:

Աշխատել Երևանի  N1 բաժ.միավորումում 1983-1985թթ

Սպիտակի շրջանային հիվանդանոցում 1984-1985թթ.

Կույբիշևի մարզի Չապաևսկի ծննդատանը և Կինելի բուժ. միավորումում 1985-1989թթ.

1989թ-ից առ այսօր Գյումրու ծննդատանը

2006-2008թթ. Ծննդատան գործադիր տնօրեն

2013թ.-ից ծննդատան տնօրեն

Արցախյան պատերազմի մասնակից 1992-1994թթ.

Պարգևատրվել ՀՀ ԼՂՀ կառավարական գերատեսչական ՀԿ մեդալներով, ձեռքի անվանական ժամացույցով, շնորհակալագրերով:

Ամուսնացած է, ունի 3 երեխա:

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԳՅՈՒՄՐՈՒ ԾՆՆԴԱՏՈՒՆ

''Գյումորու Ծննդատուն'' ՓԲԸ-ն իր հարյուրամյա պատմության մեջ Հայաստանի Հանրապետությունում գրավում է իր ուրույն տեղը: Ծննդատունը հիմնվել է 1921թ-ից զինվորական հոսպիտալում, որպես առանձին բուժհաստատություն հիմնվել է 1937թ-ին: Անցած տարիների ընթացքում ծննդատունը ունեցել է 5 տեղակայում: Ներկայումս տեղակայված է Կոշտոյան 3 հասցեում:

Ծննդատանունը համաքայլ շարժվում է մանկաբարձության գիտության զարգացման հետ: Առաջիններից է Հանրապետությունում, որտեղ նորությունները ընդունվում և կիրառվում են,Համարվում է Հանրապետությունում պիլոտ ծննդատուն: Մեր ծննդատունը մարզի խոշորագույն կլինիկան է, որի հիմնական խնդիրն է անվնաս ծննդաբերությունն ու երեխաների, առողջ սերնդի ծնունդը:Այս նպատակի իրականացմանը նպաստում են բարձր բժշկական տեխնոլոգիաները, ծառայությունների լայն սպեկտրը ,մեր բուժանձնակազմի արհեստավարժությունն ու հոգատորությունը:

Մեր ծննդատունը կանգնած է մոր և մանկան առողջության պաշտպանման գործում: Բաժանմունքները ղեկավարում են մարզում և հանրապետությունում հայտնի պրոֆեսիոնալ բժիշկներ: 1985թ-ից Գյումրու ծննդատան բժիշկը`Ֆելիքս Վրույրի Գրիգորյանը զբաղեցնում է Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգի պարտականությունները:

2001.թ-ին Գյումրու ծննդատան բժիշկը` Լիլյա Գրիգորի Պողոսյանը արժանացավ FIGO- մանկաբարձ-գինեկոլոգների համաշխարհային ասոցիացիա մրցանակին:

2009թ-ին բժիշկ Ֆելիքս Վրույրի Գրիգորյանը ստացավ ''Վաստակավոր բժիշկի կոչում'' Հանրապետության նախագահի կողմից:

Վերջին 2 տարում շենքային պայմանների բարելավումը, բուժ. տեխնիկայի հագեցվածությունը, բժշկական մասնագիտական կատարելագործումը նպաստեցին, ոչ միայ բուժական ծավալի որակի բարձրացմանը, այլ նաև ազգաբնակչության սպասարկման բարելավմանը:

Ծննդատունը որպես կլինիկական հիվանդանոց ուսումնական բազա է "Գյումրու Պետական բժշկական քոլեջի'' "Պրոգրես" համալսարանի, ''Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի'' ուսանողների համար: Այստեղ գործում է ՀՀ Առողջապահության Ազգային ինստիտուտի Գյումրու մասնաճյուղը: Կատարվում է տարածաշրջանի բժիշկների և բուժ. քույրերի վերապատրաստում: Գործում է ԱԱ կլինիկական օրդինատուրայի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի Գյումրու մասնաճյուղը Ֆ. Վ. Գրիգորյանի ղեկավարությամբ:

100% anonymity is the option appreciated by millions. It is also one of the reasons people prefer https://rxmedson.com/ online shopping to traditional. Suffering from embarrassing conditions, such as erectile dysfunction, premature ejaculation or similar issues, patients would rather stay unknown, which is available with Canadian Pharmacy. The whole process will be anonymous including delivery
System.String[]